Txtakic_header

Ես գիտեմ, որ դու ոչ միայն սիրում ես ընթերցել այն ամենը, ինչ պատրաստում ենք ես ու իմ ընկերները քեզ համար, այլև ինքդ էլ հաճախ ստեղծագործում ես, գրում ես բանաստեղծություններ, հեքիաթներ ու զարմանալի պատմություններ:

Այսուհետ դո՛ւ էլ կարող ես դառնալ Mocak.am-ի թղթակից, ուղարկել քո ստեղծագործությունները և տեսնել դրանք հրապարակված մեր կայքի էջերում:

ԿԱՆՈՆՆԵՐ 

Խնդրում ենք մինչև հայտը լրացնելը ուշադիր կարդալ Մոծակին թղթակցելու կանոնները և պահանջները: 

Ավելացրո'ւ միայն հեղինակային նյութեր

Մեզ հետաքրքիր են քո հեղինակային աշխատանքները: Հրապարակել որևէ այլ հեղինակի աշխատանք կամ պատճենել ինտերնետում առկա այլ գրառում անթույլատրելի է:

Հայտը լրացրո'ւ մեծերից մեկի հետ

Խնդրի՛ր մեծերից մեկին կարդալ քո գրառումը և անհրաժեշտության դեպքում խմբագրել:

Քո նյութը հնարավոր է խմբագրվի

Հաշվի՛ առ, որ քո գրառումը կարող է խմբագրվել նաև մեր կողմից:

Եղի՛ր համբերատար և մի՛ հուսահատվիր

Եղիր համբերատա՛ր և սպասի՛ր, մինչև գրառումը կհայտնվի կայքում:

Եթե քո ստեղծագործություններից մեկը չի համապատասխանել մեր չափանիշներին և տեղ չի գտել կայքում, մի՛ հուսահատվիր:

Փորձիր ևս մեկ անգա՛մ՝ ավելի ուշադիր ու քննադատաբար մոտենալով քո աշխատանքին: Մենք քեզ տեղյակ կպահենք, թե ինչ պատճառով չի հրապարակվել քո գրառումը:

Գրի՛ր հայատառ և գրագետ

Լատինատառ և անլուրջ գրառումները չեն ընդունվի, իսկ այդ կերպ շարունակաբար գրառում կատարողները կարգելափակվեն:

Ստուգի՛ր քո լրացրած տվյալները

Վստա՛հ եղիր, որ ճիշտ ես լրացրել քո էլեկտրոնային հասցեն: Այն իմ և քո կապի միջոցն է լինելու, և իմ պատասխան նամակները ուղարկվելու են քեզ էլեկտրոնային փոստով:

Չմոռանաս վերբեռնել լուսանկարդ: Այն տեղադրվելու է գրառմանդ հետ միասին:

Հարցերի դեպքում գրի՛ր դրանք էջի մեկնաբանություններում: