# 53 ՀԵՔԻԱԹ. «ՓԻՍՈ ՄՅԱՎԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ»


Հեքիաթ Փիսո Մյավի արկածները

Կար-չկար, աշխարհի մյուս ծայրին մի գյուղ կար, որտեղ ապրում էր մի փիսո, անունը Մյավ: Այս Մյավը շատ գեղեցիկ էր: Նա մբողջությամբ ծածկված էր սպիտակ ու երկար մազիկներով: Շատ փամփլիկ պոչ ուներ, որին ով նայում էր ուզում էր էլի նայել:

Մի օր Մյավը վեր կացավ անկողնուց, լվացվեց, սրբվեց, և ուզում էր սանրել մազերը, մեկ էլ ինչ տեսնի, որ լավ լինի` պոչը չկա: Այստեղ ման եկավ, այնտեղ ման եկավ, սեղանի տակ, աթոռի վրա, չկա ու չկա, հետքն էլ չի երևում: Խեղճ փիսոն նստեց ու սկսեց բարձրաձայն լացել:Գյուղացիները եկան, փորձեցին հանգստացնել, բայց ոչ մի արդյունք: Այսպես բերանից բերան լուրը հասավ գյուղի իմաստւնին: Նա էլ իր հերթին լուր ուղարկեց Մյավին, որ վաղը կանուխ գնա իր մոտ:

Վաղ առավոտյան փիսոն գնաց իմաստուն ծերուկի մոտ, որ տեսնի թե իրեն ինչ խորհուրդ կտա: Իմաստունը   ասեց նրան, որ նա պիտի ման գա աշխարհից աշխարհ, հասնի Գաճաճ պապիկի մոտ, ու նա իրեն պոչ կտա: Մյավը  գնաց մոր մոտ, պատմեց եղածը: Մայրը օրհնեց նրան, և ճանապարհ դնելուց առաջ մի քանի խրատներ տվեց նրան: Նա ասաց.

 –Նպատակիցդ երբեք հետ չկանգնես, ուրիշի ունեցածը չվերցնես, քո ճանապարհին ել բոլորին լավություն կանես:

Մոր խրատները լսելուց հետո Մյավը ճանապարհ ընկավ: Առավոտյան դուրս էր եկել հայրենի գյուղից, իսկ երեկոյան հասավ մի գյուղ, որին անվանում էին բամբակագործների գյուղ: Ու փիսոն մտավ գյուղ, մոտեցավ կանանց խմբին ու հարցրեց, թե արդյոքչեն կարող իր համար մի պոչ սարքեն: Կանայք շատ խղացին փիսիկին, մի պոչ սարքեցին, ու տվեցին նրան:

Մյավն էլ պոչն ամրացրեց իր մարմնին, շնորհակալություն հայտնեց կանանց ու արդեն ուզում էր վերադառնալ իր գյուղ, երբ փոթորիկ բարձրացավ, ու իրեն էլ, իր պոչն էլ քշեց տարավ:Երբ քամին նահանջեց, փիսո Մյավը վեր կացավ, անմիջապես նայեց իր պոչին: Պոչը պոկվել էր, ու ընկած էր հեռվում: Նա լալագին նայեց իր պոկված պոչիկին, ու դանդաղ քայլերով հեռացավ այդտեղից: Ճանապարհին շատ էր հոգնել: Մտամոլոր հասավ Անասնապահների գյուղին: Այս գյուղում ապրում էին կա’մ ծայրահեղ հարուստներ, կա’մ ծայրահեղ աղքատներ: Փոքրիկ Մյավը հիշեց մոր խոսքերը ու մտածեց, որ եթե օգնի աղքատներին, գուցե իր պոչը գտնի: Ծածուկ մտավ ինչ-որ հարուստի ախոռ, որտեղ մի կին կթում էր կովերին: գողեգող վերցրեցկաթով լի դույլը ու պուուուկ փախավ: կաթը տարավ դրեց մի աղքատ ընտանիքի տան շեմին ու ինքը գնաց: Սակայն քանի որ շատ քաղցած էր, մտածեց կես դույլ էլ իր համար վերցնել: Կրկին մտավ ախոռ, ուզեց վերցնել կիսատ դույլը, երբ բարկացած կինը  մի փայտ ձեռքին ընկավ Մյավի հետևից: Թեև մի հարված ստացավ մեջքին, այնուամենայնիվ պրծավ կնոջ ձեռքից, ու մերթ վազելով, մերթ մեծ ու արագ քայլերով հեռացավ գյուղից : Նա քաղցած էր, չէր գտել իր պոչը ու շատ էր կարոտել իր մայրիկին:

Փիսոն շատ հուսահատ էր: Որպեսզի շուտ հասնի Գաճաճ պապիկի մոտ, սկսեց հարցուփորձ անել: նա հարցրեց Ճաքած Շրթունք նապաստակին, Աղվեսավախ հավին,Կորքիթ արծվին սակայն ոչ ոք չգիտեր թե որտեղ կարելի է գտնել Գաճաճ պապիկին: Մի ճնճղուկի էլ հարցրեց`իբրև վերջին հույս, և ի զարմանս իրեն ստացավ պատասխան: Ասեց  Գաճաճ պապիկին գտնելու համար Մյավը հետևի իրեն:մեր փիսոն ճնճղուկի օգնությամբ հասավ գաճաճ պապիկին: Վերջինս շատ կարճ էր, ուներ թավ հոնքեր, երկար մորուք , հաստլիկ փոր, կարչ ոտքեր ու ալեխառն մազեր: մյավը բարևեց պապիկին: Գաճաճ պապիկը ասեց, թե գիտի ինչ ճանապարհ է անցել Մյավը,

-Դու ուզում էիր լավություն անել քո շահի համար, գողացար ուրիշից, ճանապարհիդ սկզբում շրջահայաց չէիր նպատակիդ հասնելու համար: Այս երեք սխալ քայլերը հակասում էին քո մոր տված խրատներին:իսկ հիմա դու պետք է գտնես իմ  հանելուկի պատասխանը, եթե ուզում ես ստանալ ետ քո սպիտակ ու փամփլիկ պոչիկը:Լ’սիր

Չունի մարմին ու գլուխ,

Չունի ձեռքեր ու ոտքեր,

Սակայն լալիս է հաճախ

Ու արձակում թավ ձայներ:

Փիսոն մտածեց, մտածեց, հիշեց իմաստուն ծերուկին, ում հանելուկներին շատ էր պատասխանել իր ընկերների հետ, և հասկացավ, որ լալը անձրևելն է, իսկ թավ ձայնը ` ամպի գոռոցն է, և ամպը չունի ոչ մարմին ու գլուխ, ոչ էլ ձեռքեր ու ոտքեր:Ուստի հասկացավ որ պատասխանը ամպն է: Նա պատասխանեց: Հասկացավ ճանապաչհին գործած իր սխալները, ստացավ իր պոչն ու վերադարձավ հայրենի գյուղ: Ամուր գրկեց մորն ու ներողություն խնդրեց , որ չի հետևել նրա խրատներին ու այդ պատճառով  էլ այդքան տանջվել է:

Լուսինե Նազարյան

14 տարեկան

ք. Սպիտակ, #1 դպրոց


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։