Մուլտֆիլմ [օնլայն]

 
Ad

Destiny
(Ազնիվ մոծակի խոսք)

Լուրջ եմ ասում, ես մեղք չունեմ, ազնիվ մոծակի խոսք, ես մեղք չունեմ։ Բաց չթողնեիք, պատուհանը բաց չթողնեիք, ես ներս չէի գա, ոչ դուք իմ ձեռքը կրակը կընկնեիք, ոչ ես՝ ձեր։ Լույսն էլ վառած էիք թողել։ Ի՞նչ անեի, մոծակ եմ, չէ՞։Բայց դե ինչ եղավ, եղավ, էլ ետ չենք կարող դառնալ։Կարճ ասած, ես մտա քո սենյակ, պատուհանը բաց էիր թողել, լույսն էլ մոռացել էիր անջատել։ Մարդու հոտն առա ու տրճիկ տալով սլացա դեպի քեզ։ Ու մեկ էլ լռվեցի օդում, լռվեցի ու մեկ էլ, թրըմփ, ընկա գետին։ Ու պառկած մտածում եմ։ Ճի՞շտ էր տեսածս, թե խմած եմ մի քիչ, աչքիս երեւաց։ Առաջին անգամ հո չէր, որ «գործի»էի դուրս գալիս։ Ահագին տարիքով-փորձով մոծակ եմ։ Մեջս ուժ հավաքեցի ու կամաց, շատ կամաց բարձրացա վերեւ. համոզվել էր հարկավոր։ Բարձիդ ծայրից գլուխս բարձրացրի ու հուզմունքից շրջվեցի մեջքով, նորից նայեցի, չէ, հաստատ, անկողնում հրեշտակ էր պառկած, թեթեւ սավանը հազիվհազ ծածկել էր քեզ, ճերմակ-ճերմակ ձեռքիդ կողքին գիրքն էր ընկած, կարդացել էիր երևի ու քնել… Հրեշտաաա՜կ

Ի՞նչ անեի, պստիկ մարմնովս սարսուռ անցավ, երբ հիշեցի, թե ինչի համար եմ եկել: Բայց քանի՜ անգամ եմ այդպես վարվել, հաշիվն էլ չեմ պահել։

Ի՞նչ է, ձեր Աստված չէր կարող մոծակների համար ավելի կարգին բան մտածել, երեւի վատ երազ էր տեսել, զարթնել ու բարկությունից մեզ է ստեղծել։

Ի՞նչ անեի, դուրս գայի սենյակիցդ ու էլի իմ կյանքո՞վ ապրեի, բա որ իմ մյուս զոհը քո ընկերուհի՞ն լիներ կամ էլ ավելի վատ՝ քո սիրած տղա՞ն։ Բա ես հո հիմար չեմ, ես գիտեմ, որ դուք էլ իրար եք սիրում ու հիմար հույսեր չեմ փայփայելու… Ես ու դու… Հրեշտաաա՜կ

Չէ, հին կյանքիս հաստատ չէի վերադառնալու, եթե ետ դառնամ էլ, ինձ հոգեկան հիվանդ կհամարեն. «մոծակ, որ գործի չի գնում. խայտառակություուու՜ն» Հրեշտաաա՜կ…

Էլ դուրս եկողը չէի ձեր տնից ու մնացի:

Բայց մի վտանգ էլ կար. բա որ էլի մոռանայիր լույսը անջատել ու բաց պատուհանից մի ուրիշ մոծակ ներս գար ու չնկատեր, որ դու հրեշտաաա՜կ ես…

Խատուտիկի մի սերմի հետ ես լուր տարածեցի, որ էս սենյակում մոծակասպան դեղ կա ցանած, ես էլ արդեն մահամերձ եմ ու շուտով շունչս կփչեմ։ Ու այսպես ձեր տան վրա «տաբու» դրվեց։

Էլ աչքիս ոչ ոք չէր երևում։Երեխաներս արդեն հասուն մոծակներ են, իրենք իրենց գլուխը պահում են, կինս էլ զոհվել էր գործի ժամանակ։Ու մնացի, հրեշտաաա՜կ…

Հիմա սենյակիդ առաստաղից կախված ծաղկանման ջահի մեջ եմ ապրում։ Երբ սենյակում ես լինում, նստում եմ «ծաղկի» թերթիկի վրա, ոտքերս կախում եմ ներքեւ ու նայում եմ քեզ, հրեշտաաա՜կ:

Իսկ երբ գնում ես սենյակիցդ, ներքև եմ թրչում, մի քիչ պտտվում սենյակում: Գիտե՞ս քանի անգամ եմ հազիվհազ փրկվել հայրիկիդ հսկայական ձեռքերից։ Ես գիտեմ, որ էսպես երկար շարունակվել չի կարող, լրիվ նիհարել եմ, թուլացել, կեդերս փոշու մեջ կորած են (լավ չեք մաքրում ձեր ջահը)։ Բայց սենյակիցդ դուրս ես ոչինչ չունեմ անելու, էլ ինչ սպասեմ կյանքից, երկար էլ չի մնացել ինձ։Կապ չունի դա, մինչեւ վերջ այստեղ կմնամ, իսկ սա երեւի մի օր ձեռքդ կընկնի, կկարդաս, կհիշես ինձ։ Որ մի հատ էլ հաջողացնեի լուսանկարվել, շատ լավ կլիներ, կպահեիր լուսանկարս, գուցե շրջանակի մեջ էլ դնեիր։ Դե մինչեւ դու տուն կվերադառնաս, ես գնամ լուսանկարչական ապարատդ գտնեմ, հրեշտաաա՜կ:

24 մոծաբանություն Մոծակի մասին

  • Ողջույն!
    Առաջին անգամ է, որ “ման եկա” Ձեր կայքում: Շատ ուրախ եմ, որ նման մի գեղեցիկ մտահաղացում եք իրագործել բոլոր մեր երեխաների համար, եւ ոչ միայն: Ցանկանում եմ հաջողություն, եւ ինչու չէ, նաեւ համագործակցություն:
    Հարգանքներով,
    Լուսինե Դավթյան
    Հանրային Ռադիո
    Մանկական հաղորդումների երաժշտական ձեւավորող

    • admin ասում է

      Շնորհակալություն ջերմ արձագանքի համար… Հանրային ռադիոյի հետ մենք միշտ պատրաստ ենք մեծ ուրախությամբ համագործակցել:

  • ԴԱՎԻԹ ասում է

    Բարևներս քեզ Mocak.am ջան…
    Հրաշալի ՄԻՏՔ և գեղեցիկ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ…
    *******************************************************************************************
    1. Կայքին մաղթում եմ զարգացման ճանապարհով հավերժություն…
    2. Օգտագործողներին մաղթում եմ անխափան կապ…
    3. Կայքի հեղինակներին ու համակարգողներին մաղթում եմ ստեղծագործական
    պայծառ մտքերի արտանետում դեպի հանրություն…
    *******************************************************************************************
    Մոծակների խայթոցից,
    Մանուկներն են լաց լինում,
    Մոծակների խայթոցից
    Ավագներն են շատ նեղվում։

    Բայց քո ժպիտ «խայթոցից»
    Մեծ ու փոքրերն են հիանում,
    Մի նոր բան են յուրացնում
    Կամ մանկամաքուր էջերն են թերթում…
    ***********************************************

    • admin ասում է

      Անչափ շնորհակալ ենք Դավիթ ջան և շատ զգացված Ձեր բանաստեղծությունից, այն անպայման տեղ կգտնի մեր կայքում….

  • Միքայել Ահարոնյան ասում է

    Կարծում էի՝ առաջինը կլինեմ, բայց երևի մի քիչ ուշացել եմ: Տակնուվրա արեցի գրեթե ամբողջ կայքը: Անկեղծ ասած, ինձ մի քիչ երեխա զգացի այն ժամանակ, երբ կարդացի հրապարակումները:
    Ասեմ, որ դրանք անչափ տպավորիչ ու բարի են, ինձ դուր եկան: Բարի ստեղծագործական միտք ու մանկան ոգով լի նորանոր հեքիաթներ եմ մաղթում: Թող այս կայքն էլ լինի մանկանց համար ամենագեղեցիկ ու գունային հեքիաթը: Բրավո:

  • Մանուշակ ասում է

    Ողջույն:
    Ձեր կայքն առաջին հայացքից ինձ շատ դուր եկավ, բայց Ձեր թագավորությունում մի լավ շրջելուց հետո, այն ինձ էլ ավելի գրավեց: Երևի նրանից է, որ երեխաների հետ եմ աշխատում ու հոգուս խորքում մի քիչ երեխա եմ: Շնորհակալ եմ հետաքրքիր նյութեր տրամադրելու համար: Եթե ցանկանաք, ես էլ կարող եմ ձեզ երեխաների ստեղծած շատ հետաքրքիր նյութեր տրամադրել:

  • Lusine ասում է

    Հայկական կայքերում փնտրում էի մանկական ժամանցային որակյալ մեկը եւ վերջապես. ձեր ինձ ուրախացրեց: Վաղն առավոտյան անպայման փոքրիկիս կծանոթանա այս հրաշալի մոծակի հետ: Աշխատեք առավել կատարելագործվելով և մեր փոքրիկներին ավելի շատ զարգացնող խաղեր առաջարկելով:

    • mocak ասում է

      Մեր մոծակն էլ դեռ շատ փոքրիկ է ու խոստանում է անպայման շա՜տ մեծանալ ու ստեղծել շատ հարուստ աշխարհ երեխաների համար: Անչափ շնորհակալ ենք:

  • Inesa ասում է

    Բարև ջեզ: Հուսով եմ ինձ հիշեցիք: Ես ամեն օր մտնում եմ կայք և դիտում նորությունները: Ինչպես կարող ենք հեքիաթ տեղադրել կայքում ???

    • mocak ասում է

      Ողջույն, հրագելի Ինեսա: Իհարկե հիշում ենք Ձեզ: Ուղարկեք Ձեր հեքիաթները մեզ info@mocak.am հասցեով:

  • Inesa ասում է

    Շաաաաաաաաաաաաաատ շնորհակալություն !!!

  • ՀԵՂԻՆԵ ասում է

    շատ համով հեքիաթ էր:ինձ նույնպես ընկերուհիս մոծակ է ասում նիհար կառուցվածքիս համար ենպես որ մոծ ջան շատ լավն էիր

  • inga ասում է

    Բարև, արդեն սիրելի “Մոծակ”,շատ ուրախ եմ, որ քո նման գունագեղ, հրաշալի մանկական կայք կա: Մաղթում եմ քեզ նորոնոր ձեռքբերումներ և երկար տարիների կյանք:

  • MARIAM ասում է

    ax es hima hashfum em orer2 te erb e galu ayn or2 erb es handipelu em mocakin es nran shat em sirum es naev uzum em shnorhakalutyun haytnel mocakin aysqan hrash baner sovorecnelu hamar ev iharke es inqs el uzum em shnorhakalutyun haytnel xmbagirneric vor ognum en mocakin stertselu aysqan hrashali kayq

  • MERI ասում է

    SHAT HETAQRQIR SAYT E…….CHISHTN ASAC ES MI AYDPISI MOCAKI HANDIPEL EM, CHISHT INCHPES ASUM E MER AZNIV MOCAK@. NA NUYNPES APRUM ER MER CAXKAMAN JAHI MEJ, BAYC NA MI OR EREVI ELI JAHI POSHUC SATKEC……ISK MAYRIKS NRAN GCEC AXBAMAN@.;d

  • Adelina ասում է

    Ողջույն
    Ես պարզապես մի մայրիկ եմ, ով շատ է սիրում իր փոքրիկին: Թույ տվեք խորին շնորհակալությունս հայտնեմ Ձեզ կատարած այս գեղեցիկ աշխատանքի կապակցությամբ, ես շատ ուշադիր շրջեցի ձեր բոլոր էջերում, ամեն ինչ շատ բարի է, ինչը մեզ պակասում է այսօր: Իմ փոքրիկ Մանեի համար շատ հետաքրքիր և պիտանի բաներ գտա: Շատ գեղեցիկ է և գունեղ:
    Շնորհակալություն

    • Մոծակ ասում է

      Սիրելի Ադելինա, մենք շատ ուրախ ենք Ձեզ պես ընթերցող ունենալու համար և շատ շնորհակալ ենք ջերմ կարծիքի համար:

  • garik ասում է

    hello mocak.am

  • SHUSHAN ասում է

    Մոծակլ ջան, գնալով քեզ ավելի ու ավելի եմ սիրում

  • Bahatur ասում է

    barev mocak am shat sirun baner kan kayqum

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Միացեք մեզ

  

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????