facebook

ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ


Շախմատի միջազգային օրը

Տոները շարունակվում են՝ ավելի ուրախ ու հետաքրքիր դարձնելով մեր օրը:
Պարզվում է մեր սիրելի խաղը՝ շախմատը, նույնպես ունի իր տոնը, և այն հենց այսօր է՝ հուլիսի 20-ին: Այսօր աշխարհը նշում է Շախմատի միջազգային օրը:

Այս տոնը սկսել են նշել 1966թ.-ից՝  Շախմատի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ (ՖԻԴԵ): Ֆեդերացիան ներառում է ավելի քան 162 երկրներ, որում ընդգրկված են շուրջ 90 հազար շախմատիստներ: Խաղի անվանումը պարսկական ծագում ունի, թարգմանաբար «շախմատ» նշանակում է «Տիրակալը մահացավ»: Շախմատի միջազգային օրվա առթիվ տարբեր երկրներում կազմակերպվում են շախմատի առաջնություններ ու միջոցառումներ:

Շախմատի հայրենիքը համարվում է Հնդկաստանը: Այնտեղ 5-րդ դարում ստեղծվել է շախմատի նախատիպը՝ «Չատուրանգա» անունով խաղը: Ռուսաստանում շախմատներն առաջացել են 9-10-րդ դարերում: Մեզ մոտ՝ Հայաստանում, այս խաղը նույնպես տարածված է, բացի այդ մենք ունենք հիանալի շախմատիստներ, ովքեր առաջնություններից միշտ հաղթանակած են վերադառնում՝ բարձր պահելով Հայաստանի անունը:

Շնորհավո՜ր բոլոր շախմատիստներին և իհարկե շախմատի սիրահարներին:

Տիգրանուհի Թասլակյան

Մեկնաբանություններ

ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ