facebook

ԱՆՍՈՎՈՐ ՈՒ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԱՐՁԱՆՆԵՐ


Արձաններ

Ի՜նչ լավ է չէ՞, որ մարդկանց երևակայությունը չի դադարում հրաշքներ կերտել… Եվ հենց այդ երևակայության շնորհիվ է, որ մենք շարունակում ենք զարմանալ… Այսօր կմեկնենք փոքրիկ ճանապարհորդության և կբացահայտենք աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մի քանի անսովոր և յուրահատուկ արձաններ, համաձայն ես, չէ՞: Դե շուտ գնա մայրիկին զգուշացրու, որ մեկնում ենք…

Կախարդական ծորակի արձանը Շվեյցարիայում
Կախարդական ծորակի արձանը Շվեյցարիայում
Ամենաաշխատասեր և հոգնած մարդու արձանը, ԱՄՆ, Լոս Անջելես, գտնվում է Ernst & Young ընկերության շենքի դիմաց
Ամենաաշխատասեր և հոգնած մարդու արձանը, ԱՄՆ, Լոս Անջելես, գտնվում է Ernst & Young ընկերության շենքի դիմաց
Կոկորդիլոսը փորձում է ուտել կապիտալիստին, ԱՄՆ, Նյու Յորք
Կոկորդիլոսը փորձում է ուտել կապիտալիստին, ԱՄՆ, Նյու Յորք
Կարաբալայի արձանը, ով ծաղիկներ է նվիրում, Հայաստան,Երևան
Կարաբալայի արձանը, ով ծաղիկներ է նվիրում, Հայաստան,Երևան

Թծվածքաբլիթների սրճարանի դիմաց գտնվող արձան-նստարան Կորեայում

Թծվածքաբլիթների սրճարանի դիմաց գտնվող արձան-նստարան Կորեայում

Կենդանացած լուցկու արձան
Կենդանացած լուցկու արձան, Կիև
«Միզող տղայի» հայտնի հուշարձանը: Առասպելի համաձայն տղան փրկել է քաղաքը թշնամիներից: Նա հանգցրել էր պայթուցիկի ֆիթիլը, որը պետք է պայթեցներ Բրյուսելը: Կարծում եմ արդեն գլխի ընկար, թե ինչպես է դա արել...
«Միզող տղայի» հայտնի հուշարձանը: Առասպելի համաձայն տղան փրկել է քաղաքը թշնամիներից: Նա հանգցրել էր պայթուցիկի ֆիթիլը, որը պետք է պայթեցներ Բրյուսելը: Կարծում եմ արդեն գլխի ընկար, թե ինչպես է դա արել…
Երկու սիրահար լուսատուների արձանը Կիևում
Երկու սիրահար լուսատուների արձանը Կիևում
Նարդի խաղացողներին նվիրված արձան Երևանում
Նարդի խաղացողներին նվիրված արձան Երևանում
Մոծակին նվիրված արձան Կանադայում: Մի օր Հայաստանում մոծակին նվիրված ավելի գեղեցիկ արձան կլինի...
Մոծակին նվիրված արձան Կանադայում: Մի օր Հայաստանում մոծակին նվիրված ավելի գեղեցիկ արձան կլինի…

Օ’յ, մայրիկները մեզ շա՜տ սպասեցին: Այսօրվա մեր ճամփորդությունը համարենք ավարտված… Բայց պատրաստ եղիր, որ մի քանի օրից կրկին մեկնելու ենք…

Անի Ավագյան 

Մեկնաբանություններ

ԱՆՍՈՎՈՐ ՈՒ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԱՐՁԱՆՆԵՐ