ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ԿԵՏԵՐԻ ՈՒ ԴԵԼՖԻՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ


3 shares
դելֆինների օրը

Այսօր՝ հուլիսի 23-ին, նշվում է ամենաբարի տոներից մեկը՝ կետերի ու դելֆինների միջազգային օրը: Տոնը սկսել են նշել 1986թ.-ից ի վեր, երբ Կետորսության միջազգային հանձնաժողովը արգելեց կետերի ու դելֆինների որսն ու արդյունահանումը:

Սակայն այս օրը վերաբերում է ոչ միայն դելֆինների ու կետերի, այլև բոլոր կաթնասունների պաշտպանությանը: Յուրաքանչյուր տարի մի շարք կազմակերպություններ ակցիաներ են իրականացնում՝ ահազանգելով կենդանական աշխարհի եզակի տեսակներին սպառնացող վտանգների մասին:

Այս տոնը մեծ նշանակություն ունի հատկապես Ռուսաստանի համար, քանի որ այնտեղ կան բազմաթիվ տեսակներ, որոնք ցավոք գտնվում են ոչնչացման եզրին: Նշեմ նաև, որ հուլիսի 23-ը միակ օրը չէ, երբ նշում են այս տոնը: Օրինակ՝ Ավստրալիայում Կետերի ու դելֆինների միջազգային օրը նշում են հուլիսի 2-ին, իսկ Ամերիկայում՝ հունիսի 21-ին:

Շնորհավո՜ր այս բարի ու ընկերասեր կենդանիների տոնը:

Տիգրանուհի Թասլակյան


Like it? Share with your friends!

3 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։