ՇԱԽՄԱՏ
Բոլորովին վերջերս մենք նշեցինք շախմատի միջազգային օրը, և ճիշտ ժամանակն է ավելի լավ ծանոթանալ այս շատ հետաքրքիր և «խելացի» խաղի հետ: Նախ արի պարզենք, թե ինչպես է այն լույս աշխարհ եկել: Շախմատի հայրենիքը համարվում է Հնդկաստանը: Այնտեղ շախմատի մասին առաջին անգամ հիշատակվել է դեռևս 6-րդ դարում: Ասում են, թե այս խաղը հնարել է մի հնդիկ իմաստուն իր տիրակալի համար: Հնդկաստանում այս խաղն անվանում էին «չատուրանգա», ինչը նշանակում է չորս տեսակի զենք ունեցող զորք՝ մարտակառքեր, փղեր, հեծելազոր ու հետևակ:
«Շախմատ» անվանումն առաջացել է Արևելքում և նշանակում է «թագավորը մահացավ»: Հայաստանում նույնպես շախմատ սկսել են խաղալ շատ վաղուց և այն անվանել են ճատրակ: Այն շախմատը, որը մենք խաղում ենք այսօր, ձևավորվել է 15-րդ դարում, իսկ վերջնական կանոնները հաստատվել են 19-րդ դարում: Հենց 1851 թ.-ին էլ Լոնդոնում տեղի է ունեցել շախմատի առաջին միջազգային մրցաշարը:
Շախմատ խաղում են երկուսով՝ սև ու սպիտակ վանդակների բաժանված խաղատախտակի վրա: Յուրաքանչյուր խաղացող ունի 16 խաղաքար՝ 8 զինվոր, 2 ձի, 2 փիղ, 2 նավակ, 1 թագուհի և 1 թագավոր: Խաղաքարերը կարող են նահանջել, հարձակվել և պաշտպանել մեկը մյուսին, մի խոսքով՝ իսկական ճակատամարտ… Որևէ խաղաքարի գրոհը թագավորի վրա կոչվում է շախ, իսկ երբ թագավորն այլևս նահանջելու տեղ չունի, հայտարարվում է մատ՝ պարտություն, և խաղն ավարտվում է:
Շախմատը մեծ դեր է խաղացել նաև պատմության մեջ: Տարիներ առաջ Պարսկաստանում շախմատը համարվում էր պարտադիր նվեր հարսանիքների ժամանակ: Ժամանակներ են եղել, երբ շախմատը նույնիսկ արգելվել է եկեղեցու կողմից: Իսկ մի անգամ շախմատը կարող էր շրջադարձային դեր խաղալ: Երբ Նապոլեոն Բոնապարտն աքսորվել էր սբ. Հեղինե կղզի, մտերիմները նրա համար շախմատ ուղարկեցին: Նապոլեոնը մեծ հաճույքով շախմատ էր խաղում, սակայն նրա մտքով անգամ չէր անցնում, որ շախմատի խաղաքարերի մեջ իր բարեկամները փախուստի ծրագիր էին դրել: Այն սպան, որը գիտեր գաղտնիքոը, սպանվել էր ճանապարհին, իսկ շախմատը տեղ հասցրած մարդիկ տեղյակ չէին գաղտնի ծրագրերի մասին: Այս ամենը բացահայտեց 1933 թվականին, երբ կազմակերպվեց Նապոլեոնի իրերի ցուցահանդես:

Տիգրան Պետրոսյան
Շախմատը մեր՝ հայերիս ամենասիրելի սպորտաձևերից մեկն է, չէ՞ որ մենք շատ ենք սիրում մտածել: Ողջ աշխարհը ճանաչում է մեր շախմատիստներին, նրանք բազմիցս հաղթել են միջազգային մրցաշարերում և օլիմպիադաներում: Շախմատիստ Տիգրան Պետրոսյանը, օրինակ, աշխարհի կրկնակի չեմպիոն է: Հայաստանի շախմատի ազգային հավաքականը նույնպես նվաճել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոնի կոչումը: Չեմպիոնական պատիվը բարձր է պահում նաև Լևոն Արոնյանը, ով այժմ իր վարկանիշով համարվում է աշխարհի 2-րդ ուժեղագույն շախմատիստը: Մեր բոլոր տաղանդավոր շախմատիստներին մաղթում ենք նորանոր հաղթանակներ ու նվաճված մեդալներ, իսկ եթե դու էլ մտադրություն ունես նրանց շարքերը համալրելու, ապա լավ կանես հենց հիմա էլ մարզվես: Ահա և քեզ շախմատ …
Ավելի շատ խաղեր կարող ես խաղալ այստեղ:






























urish xaxer chkan?
es shxmat shat em sirum unem voske medal
haziv djvarin haxteci bayc shat lav xaxa
ես սիրում եմ
շախմատ խաղը
ես սիրում եմ շախմատ խաղալ
ով ուզենա ես իրա հետել կխաղամ:
շատ հեշտ խաղա:
es shaxmati chempion em uzum em vor es angam es iran haxtem inqn indz chhaxti….Gevorg Tigranyan
shat lav xaxa
lavna tesqic bayc es chem karum xaxam duq??
shaat lav xaxa!!!!
Es Papayis Het sran haziv morteci