facebook

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԲՈՉԿՈ ՈԶՆՈՒՑ. ԵՂԵՔ ՈՒՇԱԴԻՐ


ԲոչկոԱնակնկալները շարունակվում են: Այս անգամ քեզ համար ավելի բարդ առաջադրանք եմ պատրաստել՝ տրամաբանական խնդիրներ, որոնք կստիպեն քեզ մի փոքր մտածել: Հաղթող ճանաչվելու համար քեզ հարկավոր կլինի առաջինը ճիշտ պատասխանել բոլոր 10 հարցերին: Երբ գտնես պատասխանները, շտապի՛ր ահա այս էջը, սեղմիր Like և իմ ֆեյսբուքյան պատին գրիր բոլոր ճիշտ պատասխանը: Դե ինչ, շտապիր, ԱՆԱԿՆԿԱԼԸ քեզ է սպասում:

1. Երեկ ես հյուրեր ունեի: Բոլոր հյուրերս, բացի 2-ից, նապաստակներ էին, բոլորը, բացի 2-ից՝ սկյուռիկներ, և բոլորը՝ բացի 2-ից՝ բուեր:

Քանի՞ հյուր ունեի ես երեկ:

2. Դրանից իմ ընկեր արջը ունի մեկ հատ, նապաստակը՝ երեք հատ, իսկ ես ոչ  մի հատ էլ չունեմ:

Ի՞նչն է դա:

3. Զամբյուղում ես ունեի 3 խնձոր և հյուրասիրեցի դրանք իմ երեք հյուրերին: Նրանք բոլորն էլ ստացան մեկական խնձոր, բայց դեռ մեկ խնձոր էլ զամբյուղում մնաց:

Ինչպե՞ս դա պատահեց:

Հետո ես նրանց հանելուկներ առաջարկեցի, բայց նրանք դժվարացան գտնել պատասխանները:

Օգնի՛ր նրանց:

4. Այն ի՞նչն է, որ համարվում է կեղտոտ, երբ սպիտակ է, և համարվում է մաքուր, երբ կանաչ է:

5. Ի՞նչն է դառնում 1/3-ով ավելի մեծ, երբ նրան շրջում ես գլխիվայր:

6. Ո՞ր հարցին երբեք հնարավոր չէ պատասխանել «այո»:

7. Ինչպիսի՞ ափսեից հնարավոր չէ ոչինչ ուտել:

8. Ի՞նչը չի մտնի նույնիսկ ամենամեծ կաթսայի մեջ:

9. Նստած է մի մարդ, բայց դու չես կարող նստել նրա տեղը, եթե նույնիսկ այդ մարդը վեր կենա և գնա: Որտե՞ղ է նստած այդ մարդը:

10. Իսկ երբ իմ հյուրերը գնացին, ես շտապեցի խնձոր հավաքելու: Լցրեցի խնձորները զամբյուղիս մեջ և շտապեցի տուն: Ընթրիքին ես կերա խնձորների 1/3-ը, այսօր առավոտյան նախաճաշին կերա մնացած խնձորների կեսը, իսկ քիչ առաջ տեսա, որ զամբյուղում մնացել է ընդամենը 2 խնձոր:

Քանի՞ խնձոր էի ես բերել երեկ:

խնձոր

Մեկնաբանություններ

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԲՈՉԿՈ ՈԶՆՈՒՑ. ԵՂԵՔ ՈՒՇԱԴԻՐ

log in

reset password

Back to
log in