facebook

ԽԱՂ-ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿ ԲՈՉԿՈ ՈԶՆՈՒՑ


Իսկ դու սիրո՞ւմ ես թվեր: Ես նրանց շատ եմ սիրում: Թվերը չափազանց կարևոր են և իմ օգտակար քսուքներն ու խնամքի միջոցները պատրաստելիս միշտ օգնության են հասնում ինձ, չէ՞ որ ամեն ինչ դառնում է այդքան արդյունավետ միայն մանրակրկիտ հաշվարկների շնորհիվ:

Այսօր քեզ էլ եմ առաջարկում խաղալ թվերի հետ: Փորձիր գտնել իմ առաջարկած խնդիրների պատասխանները: Հաղթող ճանաչվելու և իմ պատրաստած ԱՆԱԿՆԿԱԼԸ ստանալու համար քեզ հարկավոր կլինի առաջինը ճիշտ պատասխանել երեք գլուխկոտրուկներին: Երբ գտնես պատասխանները, շտապի՛ր ահա այս էջը, սեղմիր Like և իմ ֆեյսբուքյան պատին գրիր բոլոր ճիշտ պատասխանը: Ահնամբերությամբ սպասում եմ…

ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿ 1-ԻՆ

Այս թիթեռնիկներից յուրաքանչյուրը ունի իր սիրելի ծաղիկը: Գուշակի՛ր գաղտնիքը և գտի՛ր յուրաքանչյուր թիթեռնիկի ծաղիկը:

գլուխկոտրուկ

ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿ 2-ՐԴ

Ո՞ր թվերի գումարներից են կազմված փուչիկներից կախված թվերը: Յուրաքանչյուր փուչիկում գտի՛ր այդ երկու թվերը:

գլուխկոտրուկ

ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿ 3-ՐԴ

Իմ ընկեր Թիթեռնիկը այսօր ինձ ծանոթացրել է իր քույրիկների, եղբայրների, հորաքույրների ու քեռիների հետ: Նրանք այնքան շատ են, որ ես արդեն կորցրել եմ հաշիվը: Միայն հիշում եմ, որ նրա քեռիները նարնջագույն են, հորաքույրները՝ դեղնականաչ, եղբայրները մուգ կապույտ գույնի են, իսկ քույրիկները՝ վարդագույն: Օգնի՛ր ինձ հաշվել, թե քանի քույրիկ ունի Թիթեռնիկը, քանի եղբայր, քանի հորաքույր և քանի քեռի:

գլուխկոտրուկ

Մեկնաբանություններ

ԽԱՂ-ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿ ԲՈՉԿՈ ՈԶՆՈՒՑ

log in

reset password

Back to
log in