facebook

ԱՅՍՕՐ ՁՄԵՐՈՒԿԻ ՕՐՆ Է


Ձմերուկի օրը

Տարին վատ եղանակ չունի, ասում է հանրահայտ երգը: Եվ իսկապես, երբ մոտենում է տարվա նոր եղանակ, մենք սկսում ենք մտովի հիշել, թե ինչ դրական կողմեր ունի այն, ինչ է մեզ սպասվում այս տարվա եղանակի ընթացքում: Եվ ահա երբ մոտենում էր ամառը, մենք, իհարկե, ամենից առաջ հիշել ենք մեր անչափ սիրելի ձմերուկի մասին: Էլ ինչ ամառ, առանց ձմերուկի: Հուլիս և օգոստոս ամիսներին ձմերուկը հասնում է, քաղցրանում և դառնում հրաշալի միջոց շոգի դեմ պայքարելու համար: Իսկ այսօր այն ավելի քան հարկավոր է մեզ, քանի որ հենց այսօր՝ օգոստոսի 3-ին, նշվում է մեր սիրելի ձմերուկի օրը:

Ձմերուկի մեծ նշանակությունը գիտակցել են դեռ շատ հին ժամանակներում, անգամ հին եգիպտական բուրգերի վրա կարելի է տեսնել ձմերուկի պատկերներ: Հին Չինաստանում էլ ձմերուկին շատ մեծ տեղ են հատկացրել և անգամ նշել են Ձմերուկի տոնը: Ձմերուկի օրը այսօր հանդիսավոր կերպով նշում են մի շարք երկրներում: Ուկրաինայում, օրինակ, կազմակերպվում են երաժշտական միջոցառումներ, որտեղ մուտքը ձմերուկով է լինում: Ճիշտ է, Հայաստանում ձմերուկի օրը սովորաբար չեն նշում, բայց հաստատ կարևորում են նրա դերը ամռան տապին: Համոզված եմ դու էլ ես ձմերուկ շատ սիրում, այնպես որ շտապիր համտեսել այն ու համե՜ղ օրերի ցանկին ավելացնել ևս մեկը:

Տիգրանուհի Թասլակյան

Մեկնաբանություններ

ԱՅՍՕՐ ՁՄԵՐՈՒԿԻ ՕՐՆ Է