ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ


Դիմավորում ենք զբոսաշրջիկներին

Ամառ է, հյուրեր ընդունելու իսկական ժամանակը: Հաստատ բարեկամներ, ընկերներ կունենաս, ովքեր ամառային արձակուրդներին գյուղից կամ արտասահմանից գալիս են ձեզ հյուր: Եվ քաղաքի փողոցներում երեւի նկատած կլինես լուսանկարչական ապարատներով զբոսաշրջիկների: Նրանք էլ մեր քաղաքի հյուրերն են:

Եվ մեր բոլոր հյուրերին հարկավոր է ցույց տալ մեր քաղաքը, մեր բակը, անգամ մեր բնակարանը: Իսկ գիտե՞ս, թե ովքեր են զբոսաշրջիկներին այդ ամենը ցույց տալիս: Այդ մարդկանց կոչում են ԳԻԴ, կամ էլ ուղեկցորդ, էքսկուրսավար: Նրանք ծանոթացնում են զբոսաշրջիկներին մեր երկրի ամենագեղեցիկ ու հետաքրքիր վայրերի հետ, պատմում նրանց զարմանալի պատմություններ մեր երկրի մասին, այցելում թանգարաններ, եկեղեցիներ: Բայց այդքան բան նրանց պատմելու համար, գիդերը պետք է իրենք էլ այդ ամենը շատ լավ իմանան: Նրանք անպայման պետք է շատ լավ իմանան օտար լեզուներ. այնպես որ հենց այսօրվանից սկսիր շատ լավ սովորել դրանք:

Գիդ դառնալու համար պետք է կարողանաս նաեւ շատ գեղեցիկ խոսել, լինես շատ ուրախ, զրուցասեր եւ ամեն ինչ հաճույքով պատմես: Երբ ձեզ այս ամառ հյուրեր կայցելեն, փորձիր նրանց հանգիստը դարձնել շատ հետաքրքիր, տար նրանց զբոսանքի քո ամենասիրելի վայրերում: Իսկ հետո ինձ անպայման պատմիր, թե ինչպես անցավ հանգիստդ: Մենք կընտրենք ամենահետաքրքիր պատմությունը եւ այն կհայտնվի մեր կայքում:  Համաձա՞յն ես: Դե ուրեմն արդեն կարող ես անցնել գործի: Սպասում եմ քո պատմություններին:

 Անահիտ Ալեքսանյան

Մեկնաբանություններ

ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ

log in

reset password

Back to
log in