ԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ ԱՂՑԱՆ


աղցան
Հիմա բոլորս էլ արձակուրդային տրամադրություն ունենք: Եվ ոչինչ, եթե դեռ չես  հասցրել հանգստանալու գնալ: Ուրախ հանգիստ կարող ես կազմակերպել քեզ համար նաև տանը ու մտովի տեղափոխվել դեպի ծով: Ահա այդպես զվարճանալու և միաժամանակ համեղ աղցան պատրաստելու մի տարբերակ:

Ի՞նչ է մեզ անհրաժեշտ.

200 գր. պանիր
3-4 հատ լոլիկ
1-2 հատ վարունգ
1-2 քաղցր պղպեղ
1 հատ սոխ
Կես կիտրոնի հյութ
80 գր. ձիթապտղի հատիկներ`
Առանց կորիզի
Ձիթապտղի յուղ
Կանաչի՝ քո ընտրությամբ
Հազարի տերևներ
Աղ, սև պղպեղ

Ինչպե՞ս ենք պատրաստում

Կտրատում ենք վարունգը, պանիրը, քաղցր պղպեղը և սոխը: Օղակաձև կտրատում ենք լոլիկները: Ափսեի մեջ լցնում ենք մի քիչ ձիթապտղի յուղ, ապա վրան շարում բարունգը, պղպեղը, սոխը, լոլիկը և պանիրը: Կանաչու պոչիկից անցկացնում ենք ձիթապտղի հատիկները և ստացված «ծառերը» զգուշությամբ ամրացնում ենք ափսեում իրար վրա շարված բաղադրամասերի վրա:

Խորհուրդ: Փորձիր այնպիսի կանաչի ընտրել, որն ամուր կոթիկ կունենա:

Բարի ախորժակ ու հաճելի հանգիստ…


Մեկնաբանություններ

ԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ ԱՂՑԱՆ

log in

reset password

Back to
log in