ԽԱՂ « ԺՊԻՏՆԵՐԻ ԱՇԽԱՐՀ »


Ինչո՞ւ են մեծահասակները այդքան քիչ ժպտում: Նրանք միշտ լուրջ դեմքերով են շրջում, բայց իմ կարծիքով նրանք դրանից ավելի խելացի չեն դառնում: Առանց այդ էլ այնքա՜ն բան գիտեն: Փոխարենը երբ ժպտում են, շատ բարի են դառնում…Իսկ դա ամենակարևորն է…Եվ չէ՞ որ ժպիտը վարակիչ է, և երբ հայտնվում է մի ժպիտ, այն անմիջապես բազամապատկվում է ու շտապում է բոլորի մոտ:

Դե ուրեմն հիմա, բոլորով՝ փոքրից մեծ, մուտք ենք գործում « Ժպիտների աշխարհ »: Գունավոր սմայլիկները անհամբերությամբ սպասում են, թե երբ են գտնելու իրենց ընկերներին: Նրանց կարող ես տարբերակել նույն գույնով: Երբ երեք միագույն սմայլիկներ հայտնվեն իրար կողք, դու միավորներ կվաստակես և կկարողանաս անցնել «ժպիտների աշխարհի» հաջորդ փուլ: Սկսիր խաղալ, իսկ ընթացքում հանկարծ չմոռանաս ժպտալու մասին: Դա ամենակարևոր պայմանն է:

Ավելի շատ խաղեր կարող ես խաղալ այստեղ:

Մեկնաբանություններ

ԽԱՂ « ԺՊԻՏՆԵՐԻ ԱՇԽԱՐՀ »

log in

reset password

Back to
log in