facebook

ԿԱՏԱԿ ՀԱՐՑԵՐ


կատակ հարցեր
  1. Աշոտի մայրն ունի երեք որդի: Մեծ որդու անունն Արմեն է, իսկ փոքրինը՝ Արայիկ: Ինչպե՞ս են անվանում նրա մյուս՝ երրորդ որդուն:
  2. Խանութ բերեցին 5 տակառ կաթ և վաճառեցին 3 տակառի կաթը: Քանի՞ տակառ մնաց խանութում:
  3. Վանդակում կա 3 ճագար: Երեք ույրերից յուրաքանչյուրին տվեցին մեկական ճագար, սակայն վանդակում մեկ ճագար էլ մնաց: Ինչպե՞ս կարող է դա պատահել:
  4. Հայր ու որդի 2 ժամ թենիս խաղացին: Քանի՞ ժամ խաղաց նրանցից յուրաքանչյուրը:
  5. Երեք հայր և երեք որդի որսից տուն էին գալիս: Նրանք չորս նապաստակ էին որսացել, սակայն նրանցից յուրաքանչյուրի պայուսակում մի նապաստակ կար: Ինչպե՞ս բացատրել:
  6. Երկու մարդ մեկ ժամ շարունակ հաշվում էին մայթով անցնող բոլոր անցորդներին: Նրանցից մեկը նայում էր պատուհանից, իսկ մյուսը մայթով գնում-գալիս էր: Նրանցից ո՞վ ավելի շատ մարդ կհաշվի:
  7. Տարվա ընթացքում ժամացույցը ամենաքիչը ո՞ր ամսվա օրերին կարող է փչանալ:
  8. Մայրն իր տղայի և աղջկա հետ, իսկ աղջիկն իր մորու եղբոր հետ գնացին սունկ հավաքելու: Ընդամենը քանի հոգի գնաց սունկ հավաքելու:
  9. Երկու ձուն եփվում է 10 րոպեում: Քանի՞ րոպեում կեփվի չորս ձուն:
  10. Սագը երկու ոտքի վրա կանգնած 2 կգ է: Քանի՞ կգ կլինի այդ սագը, եթե կանգնի մեկ ոտքի վրա:
  11. Կոկորդիլոսի գլխից մինչև պոչը 7 մ է, պոչից մինչև գլուխը նույնպես 7 մ է: Քանի՞ մետր է կոկորդիլոսը:

Հեղինակներ՝ Արամ Հակոբյան
Նորայր Խրիմյան

Մեկնաբանություններ

ԿԱՏԱԿ ՀԱՐՑԵՐ