ՖՈՏՈԱԼԲՈՄ – ԿԱՌԼՍՈՆԸ ԵՎ ՄԱՆՉՈՒԿԸ


Այնպիսին, ինչպիսին մենք ճանաչում ենք Կառլսոնին, հորինել է նկարիչ Անատոլի Սավչենկոն: Կառլսոնից բացի նա էլի շատ հայտնի մուլտհերոսների է նկարել՝ Կեշա թութակին, Շելկունչիկին, Մանչուկին ու Ֆրեկեն Բոկին և այլն: Նա համոզված էր, որ մուլտֆիլմի բոլոր հերոսները պետք է լինեն շատ ուրախ, զվարճալի ու ամենակարևորը` բարի, և ինքն էլ հենց այդպիսի հերոսներ էր ստեղծում:

Անատոլի Սավչենկոյի նկարած Կառլսոնը բոլորին այնքան դուր եկավ, որ դրանից հետո այլևս չկարողացան սիրել այլ «կառլսոնների»: Սիրվեցին նաև մուլտֆիլմի մյուս հերոսները, միայն դաստիարակչուհի Ֆրեկեն Բոկին հնչյունավորող Ֆաինա Ռանևսկայային բորորովին դուր չեկավ իր հերոսուհին: Նա շատ բարկացավ նկարչի վրա: «Մի՞թե ես այսքան տգեղ եմ»,- ասում էր նա` մոռանալով, որ Անատոլի Սավչենկոն նկարել է ոչ թե իրեն, այլ հեքիաթի հերոսին:

Ինքնատիպ են ոչ միայն հերոսները, այլև ողջ մուլտֆիլմը: Եթե ուշադիր լինես, կնկատես, որ հերոսներին շրջապատող առարկաները շատ թույլ և խամրած գույներով են պատկերված, իսկ երբեմն էլ հազիվ են երևում: Դա հնարավորություն է տալիս քեզ ուշադրությունդ կենտրոնացնել հերոսների վրա, և նրանց շարժումներն ու խոսքն ավելի արտահայտիչ են դառնում:

Այս էջում քեզ ենք ներկայացնում աշխարհի ամենալավ Կառլսոնի և մյուս հերոսների ֆոտոալբոմը: Բոլոր նկարները կադրեր են Կառլսոնի մասին պատմող երկու մուլտֆիլմերից:

karlson-1 karlson-2 karlson-3 karlson-4 karlson-5 karlson-6 karlson-7karlson-9 karlson-10 karlson


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։