ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ ՄԱՇԱՆ ՈՒ ԱՐՋԸ ՄՈՒԼՏՍԵՐԻԱԼԸ


Ովքեր են ստեղծում Մաշան ու Արջը մուլտֆիլմը

Մաշան ու Արջը հեքիաթի նորացված տարբերակը առաջին անգամ որոշել է ստեղծել մուլտիպլիկատոր Օլեգ Կուզովկովը: Նա պատմում է, որ այդ միտքը նրան առաջին անգամ այցելել է, երբ ինքը հանգստանում էր Ղրիմում: Ծովափին նա հանդիպել է մի փոքրիկ չարաճճի աղջկա, ով և դարձել է Մաշայի նախատիպը: Նա այնքան կամակոր ու այնքան զվարճալի էր, որ ծովափին հանսգտացող բոլոր մեծահասակներին ստիպում էր վազվզել իր ետևից՝ իսկը Մաշայի նման:

Իհարկե, մուլտֆիլմը նկարահանելու համար բավական ժամանակ հարկավոր եղավ: Օլեգ Կուզովկովը որոշեց, որ Մաշայի չարաճճիությունները ոչ միայն զվարճալի, այլև ուսուցողական պետք է լինեն և հիմնված լինեն ժամանակակից կյանքի վրա:

Alena Kukushkina

Բոլորովին պատահաբար նրանք բացահայտեցին Մաշենկային հնչյունավորող Ալինա Կուկուշկինային: Նա այնքան նման է Մաշային և այնքան լավ է հնչյունավորում նրան, որ այսօր այս մուլտֆիլմն անհնար է պատկերացնել առանց Ալինայի ձայնի: Նույնիսկ ասում են, թե Ալինան անգամ բնավորությամբ է նման Մաշենկային:

Մուլտարտադրողները մտադիր են ստեղծել 32 սերիա: Առայժմ նրանք հասցրել են նկարահանել միայն 17-ը: Մուլտֆիլմի յուրաքանչյուր մասի վրա աշխատում է ավելի քան 50 մարդ և աշխատանքները տևում են 4-5 ամիս, բայց քանի որ նրանք միաժամանակ աշխատում են 4 մասի վրա, ապա յուրաքանչյուր նոր մասը մենք կարող ենք դիտել 1 ու կես ամսից: Եվ շատ հնարավոր է, որ որոշ ժամանակ անց հնարավորություն ունենանք նաև դիտելու այս մուլտֆիլմի լիամետրաժ տարբերակը:

Մուլտֆիլմի սցենարիստները աշխատում են ինչպես փոքրիկների, այնպես էլ մեծահասակների համար և հաշվի են առնում նրանց բոլորի ցանկությունները, ուշադրություն են դարձնում հեռուստադիտողների կարծիքներին, ինտերնետային կայքերում մուլտսերիալի մասին արձագանքներին և միշտ ձգտում են մուլտֆիլմը դարձնել ավելի ու ավելի հետաքրքիր:

Անահիտ Ալեքսանյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։