facebook

ՄԱՆԿԱԿԱՆ ՎԱՐՍԱՎԻՐԱՆՈՑ


Մանկական վարսավիրանոցԵրեխաները միշտ էլ փորձում են մեծահասակներին նմանվել, շատ հաճախ էլ մայրիկներն են փորձում իրենց երեխաներին ժամանակից շուտ մեծացնել: Մեծանալ երեխաները միշտ էլ կհասցնեն, իսկ մանկությունը կյանքում միայն մեկ անգամ է լինում, և երեխաները պետք է կարողանան վայելել այն: Պետք է վազվզեն ու խաղան, նաև պետք է դպրոց հաճախեն և այս ամենին համապատասխան պետք է լինեն նաև նրանց հագուստն ու սանրվածքը: Սանրվածքը չպետք է խանգարի և շեղի երեխային և միևնույն ժամանակ պետք է հմայիչ տեսք հաղորդի:

Վերջին ժամանակներում տարածված շատ մոդայիկ սանրվածքներ արհեստականորեն ավելացնում են երեխայի տարիքը: Երեխաների մազերը սովորաբար շատ փափուկ ու գեղեցիկ են լինում և հարդարման համար շատ ջանքեր չեն պահանջում, այնպես որ հարկավոր չէ երեխային ավելորդ «տանջել»: Հարկավոր է ընտրել միայն ճիշտ սանրվածք:

Փոքրիկ աղջիկների մազերը պետք է լինեն ոչ շատ կարճ, ամենից հարմար տաբերակը միջին երկարությունն է, երբ մազերը անհրաժեշտության դեպքում կարելի է մեկ կամ երկու պոչիկ կապել:

Եթե ուզում եք, որ ձեր փոքրիկը ճակատին թափվող մազափունջ ունենա, ապա կտրեք այն ոչ շատ երկար, որպեսզի մազափունջը չհասնի աչքերին:

Ինչ վերաբերում է տղաներին, ապա պետք է ասել, որ ի ուրախություն բոլորիս, անցել են այն ժամանակները, երբ  տղա երեխաների ամենատարածված «սանրվածքը» սափրած գլուխն էր: Ի դեպ, այդ սարսափելի սանրվածքին հաճախ արժանանում էին նաև աղջիկները: Իսկ հիմա ինչպես աղջիկները, այնպես էլ տղաները իրավունք ունեն հմայիչ սանրվածքների:

Ահա մանկական սանրվածքների մի փոքրիկ ընտրանի՝ մանկական վարսավիրանոց, որը կարող է օգնել Ձեզ ու Ձեր փոքրիկին գտնել ձեր երազանքի սանրվածքը:

 

Մեկնաբանություններ

ՄԱՆԿԱԿԱՆ ՎԱՐՍԱՎԻՐԱՆՈՑ