ԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ


արձակուրդային օրագիր

Արձակուրդն ավարտին է մոտենում, կարելի է ասել բան չմնաց: Բայց դու ուզում ես բռնել նրա պոչից ու թույլ չտալ, որ հեռանա: Իզուր մի փորձիր, միևնույն է, այդ օրացույցները ոչ ոքի չեն լսում: Փոխարենը տես, թե ինչ եմ առաջակում քեզ: Քո սիրելի արձակուրդը միշտ քեզ հետ կլինի, եթե վառ պահես արձակուրդային հիշողություններդ: Եվ այսպես, քանի դեռ չես անցել քո դպրոցական օրագիրը լրացնելուն, արի միասին պատրաստենք արձակուրդային օրագիր:

արձակուրդային օրագիր

Ահա մի տարբերակ, որ առաջարկում եմ քեզ: Վերցրու սովորական սպիտակ թղթեր, շարիր միմյանց վրա, մի կողմում անցքեր բացիր և գունավոր թելիկներով ամրացրու դրանք: Հիմա հիշիր, թե ուր ես այցելել այս արձակուրդների ընթացքում: Դա կարող է լինել որևէ երկիր, քաղաք կամ էլ գյուղ: Եվ բոլորովին կարևոր չէ՝ դու շրջագայել ես արտասահմանում, Հայաստանում, թե պարզապես ձեր թաղամասում: Սոսնձիր օրագրիդ շապիկին քո ամենասիրելի նկարը, որ արվել է այս ամռան ընթացքում: Լավ կլինի, որ այն ևս պատմի արձակուրդիդ մասին:

արձակուրդային օրագիր

Իսկ հիմա օրագիրը լրացնելու ժամանակն է: Բովանդակությունը կարող ես քո ցանկությամբ լրացնել: Այստեղ կարող են տեղ գտնել ձեր ուղևորության մանրամասները, տեսարժան վայրերը, քեզ հետ պատահած զվարճալի դեպքերը, եղանակը և այլն, և այլն: Չմոռանաս նաև զարդարել օրագիրդ լուսանկարներով:

Ահա և վերջ: Արձակուրդն այսուհետև միշտ քեզ հետ կլինի, իսկ այս օրագիրը արդեն, վստահ եմ,  դու ոչ ոքից երբեք չես թաքցնի…

Մեկնաբանություններ

ԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ

log in

reset password

Back to
log in