ԶՎԱՐՃԱԼԻ ԽՆԴԻՐՆԵՐ ԲՈՉԿՈ ՈԶՆՈՒՑ

Այսօր այնքան բարձր տրամադրությամբ եմ արթնացել, որ պարզապես չէի կարող չկիսել այն քեզ հետ: Իմ ուրախ տրամադրությամբ քեզ վարակելու համար պատրաստել եմ զվարճալի խնդիրներ, որոնց պատասխանները պետք է փորձես գտնել: Իհարկե, անակնկալն այստեղ էլ անպակաս է: Եվ ես այն մեծ սիրով կտրամադրեմ բոլոր 10 հարցերի պատասխանները գտնողին: Եթե վստահ ես, որ գիտես բոլոր հարցերի պատասխանները, շտապիր ահա այս էջ, սեղմիր Like և իմ ֆեյսբուքյան պատին գրիր ճիշտ պատասխանները: Դե ինչ, պատրա՞ստ ես, սկսեցինք:

Այն ի՞նչն է, որ պատկանում է քեզ, բայց ուրիշներն ավելի հաճախ են օգտվում նրանից:

Ե՞րբ է սև կատվի համար ավելի հեշտ մտնել տուն:

Ո՞վ է խոսում բոլոր լեզուներով:

Կարո՞ղ է արդյոք աքլորն իրեն թռչուն անվանել:

Քառանկյուն սեղանից կտրեցին մի անկյունը: Քանի՞ անկյուն ունի նա այժմ:

Ի՞նչ կարելի է տեսնել փակ աչքերով:

Ի՞նչն են գցում, երբ զգում են դրա կարիքը և բարձրացնում են, երբ այն այլևս պետք չէ:

Դու նստած ես ինքնաթիռում, քո առջևից ընթանում է ձին, իսկ ետևից՝ ավտոմեքենան: Որտե՞ղ ես դու գտնվում:

Հայկը գնում էր անտառ: Նրան հանդիման գալիս էին երեք որսորդ: Յուրաքանչյուր որսորդ ուներ մեկական հրացան, իսկ ամեն հրացանում կար 2 փամփուշտ: Քանի՞ մարդ էր գնում դեպի անտառ:

Եվ վերջապես, գտեք մի այնպիսի բառ, որը սկսվում է Ա տառով և ավարտվում է Ղ տառով:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

12 մեկնաբանություն

  1. Mary

    isk chenq karox imanal patasxanner@? mi qanisin@ hetaqrqir e.

    1. Մոծակ

      Ահա պատասխանները.
      1. Քո անունը
      2. Երբ դուռը բաց է
      3. Արձագանքը
      4. Ոչ, աքլորը խոսել չգիտի
      5. Հինգ անկյուն
      6. Երազ
      7. Խարիսխը
      8. Դու գտնվում ես կարուսելում

    1. Մոծակ

      Սիրելի Շուշան, այս մրցույթը վաղուց ավարտվել է: Շնորհակալություն պատասխանների համար:

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի