դպրոց գնալու համար

Մոտենում է սեպտեմբերի 1-ը և հազարավոր հայ փոքրիկներ պատրաստվում են առաջին անգամ դպրոց մուտք գործել: Սա ոչ միայն չափազանց պատասխանատու քայլ է երեխանրի համար, այլև նրանց ծնողների: Մայրիկներն ու հայրիկները երբեմն ավելի շատ են հուզվում և նրանց թվում է, թե ինչ-որ բան, հենց ամենակարևորը իրենք մոռացել են: Եկեք միասին, քայլ առ քայլ պատրաստվենք դպրոցին: Նախ եկեք տեսնենք, թե ինչ պետք է իմանա փոքրիկը դպրոց գնալու համար: Եթե նա կարող է պատասխանել այս հարցերին և կատարել նշված գործողությունները, ապա կարող եք վստահ լինել, նա հրաշալի պատրաստված է դպրոցի համար, իսկ մնացած ամեն ինչ նա կսովորի հենց այնտեղ: Եվ այսպես.

Հարցեր, որոնց պետք է պատասխանի երեխան.

  • Քանի՞ տարեկան ես:
  • Ի՞նչ է ծնողներիդ, տատիկիդ և պապիկիդ անունը:
  • Ունե՞ս արդյոք քույրիկ կամ եղբայր: Քանի՞ տարեկան են նրանք: Որքա՞ն են մեծ կամ փոքր քեզնից:
  • Որտե՞ղ են աշխատում ծնողներդ(«Հայրիկը աշխատում է աշխատանքի վայրում, իսկ մայրիկը տանն է նստած»- այս պատասխանը չի ընդունվում):
  • Որտե՞ղ ես բնակվում(ամբողջական հասցեն, քաղաքը, երկիրը):
  • Ի՞նչ երկրներ և քաղաքներ գիտես (2-3 օրինակ):
  • Ինչպե՞ս է կոչվում մեր մոլորակը: Գիտե՞ս այլ մոլորակների անուններ:
  • Ի՞նչ կենդանիներ գիտես:
  • Ի՞նչ բույսեր գիտես:
  • Ինչո՞վ ես սիրում զբաղվել:
  • Ի՞նչ մանկական գրողների ես ճանաչում:
  • Ունե՞ս սիրելի գիրք: Ինչի՞ մասին է այն:
  • Ուզո՞ւմ ես դպրոց հաճախել և ինչո՞ւ:

 Գործողություններ, որոնք պետք է կարողանա անել երեխան.

  • Արտասանել մայրենի լեզվի բոլոր հնչյունները:
  • Արտասանել հնչյունները և բառասկզբում և բառավերջում:
  • Նախադասություն կազմել, ճիշտ օգտագործել նախածանցներն ու վերջածանցները:
  • Կարողանալ հարցեր տալ և պատասխանել հարցերի, ազատ արտահայտել մտքերը:
  • Նկարների հիման վրա պատմություն կառուցել:
  • Վերապատմել փոքրիկ գեղարվեստական ստեղծագործություններ:
  • Հաշվել 0-ից 10-ը և հակառակը:
  • Կարողանալ հաշվել առարկաները:
  • Նշել թվի նախորդ և հաջորդ թվերը:
  • Կարողանալ գումարել և հանել 1-10 թվերը:
  • Ճանաչել եռանկյունաչափափական հիմնական պատկերները՝ շրջան, եռանկյուն, քառակուսի, ուղղանկյուն:
  • Ճիշտ բռնել գրիչը, մատիտը, վրձինը:
  • Կողմնորոշել տարածության մեջ՝ աջ, ձախ, վերև, ներքև և այլն:
  • Իմանալ շաբաթվա օրերը, ամիսները, տարվա եղանակները:
  • Հասկանալ «այսօր», «վաղը», «երեկ» բառերի իմաստները:

1 մեկնաբանություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here

7 + 1 =