ԲՈՒՏԵՐԲՐՈԴ – ՍՊՈՒՆԳ ԲՈԲ


Սպունգ Բոբ

Իսկական երկրպագուներին հետաքրքրում է իրենց կուռքի հետ կապված ամեն ինչ: Նրանք սիրով հավաքում են իրենց սիրելիին վերաբերող բոլոր իրերը, հետևում են նրա մասին բոլոր նորություններին և անգամ պատրաստ են «ուտել» նրան: Վերջինը, իհարկե, ոչ ուղիղ իմաստով: Հատուկ Սպունգ Բոբի երկպագուների համար ներկայացնում ենք այս զվարճալի ուտեստը՝ բուտերբրոդ Սպունգ Բոբ: Այն պատրաստվում է շատ հեշտ և արագ և ամենակարևորը՝ անմիջապես բարձրացնում ուտողի տրամադրությունը: Դե ինչ, պատրաստ ես, ուրեմն սկսենք:

Քեզ անհրաժեշտ է երկու գույնի հաց՝ սպիտակ և ավելի մուգ գույնի, լոլիկ, վարունգ, կանաչ սոխ, հազարի տերև և պանիր: Բաղադրիչները կարող ես փոխարինել այլ մթերքներով, ամենակարևորը՝ Սպունգ բոբի գունային երանգները պահպանելն է:

Սպունգ Բոբ

Նախ իրար վրա դիր սպիտակ հացի երկու շերտ: Վերևի շերտի վրա զգուշորեն անցք բացիր: Դա կլինի Բոբի բերանը: Եվ որպեսզի այն ընդգծված լինի, հացի շերտերի միջև դիր հազարի տերևը: Ապա վարունգից երկու բարակ շերտ կտրիր. դրանք կլինեն Բոբի աչքերը: Բիբերի համար օգտագործիր կանաչ սոխը կամ հազարի տերևը: Քիթը պատրաստիր պանրից: Պանրից են պատրաստվելու նաև ձեռքերը և ոտքերը: Մուգ գույնի հացից առանձնացրու փոքրիկ կտորներ Բոբի կոշիկների և անդրավարտիքի համար: Իսկ լոլիկից բարալիկ մի շերտ կտրելով՝ Բոբի համար փողկապ պատրաստիր: Կանաչ սոխի միջոցով էլ լրացրու նրա հագուստի մյուս մանրամասները:

Ահա այսքանը, իսկ հիմա անուշ արա քո սիրելի Սպունգ Բոբին: Բարի ախորժակ…

Մեկնաբանություններ

ԲՈՒՏԵՐԲՐՈԴ – ՍՊՈՒՆԳ ԲՈԲ

log in

reset password

Back to
log in