ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ը ՍՄԱՅԼԻԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է


Ավելի քան երեսուն տարի առաջ՝ 1982 թվականի սեպտեմբերի 19-ին, Սքոթ Ֆալման անունով մի պրոֆեսոր առաջարկեց վերջակետը, գծիկը և փակվող փակագիծը շարել իրար հետևից և ստիպել, որ համակարգիչը նույնպես ժպտա: Հավանաբար նա շատ ժպտերես մարդ էր և հասկանում էր, որ առանց ժպիտի վիրտուալ աշխարհում շատ տխուր կլինի: Դե իհարկե, սմայլիկի տխուր տաբերակն էլ ստեղծվեց, բայց ոչինչ:

Միայն թե չգիտես ինչու, առաջին անգամ սմայլիկը համացանցում գործածվեց այդ օրվանից շատ ավելի ուշ՝ 2002 թվականին: Իհարկե, դրան հավատալը մի փոքր դժվար է այսօր, երբ «ավանդական սմայլիկների» կողիքն հայտնվել են նաև նոր, զվարճալի դեմքեր  ու մենք դրանք գործածում ենք գրեթե ամեն երկրորդ նախադասության մեջ:

Սմայլիկները փոխարինում են այն, ինչ մեզ այդքան պակասում է համացանցում շփվելիս՝ էմոցիաները, դեմքի տարբեր արտահայտությունները, ձայնի հնչերանգը: Նրանք օգնում են ավելի լավ հասկանալ զրուցակցին, զգալ նրա տրամադրությունը և վերջապես նրանք այնքան զվարճալի են ու միմիայն դրական էմոցիաներ են առաջացնում մեզ մոտ  🙂

Մեկնաբանություններ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ը ՍՄԱՅԼԻԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

log in

reset password

Back to
log in