ՄԱՐՏԻՆ ՅՈՐԳԱՆՍ – ՃԿՈՒՅԹԻԿ


1 share

Մարտին Յորգանս - ՃկույթիկՁեռքի մատները տարիներ առաջ
Եղբայրներ էին գործունյա ու քաջ.
Բոլորն էլ երկար,
Իրար հավասար,
Գործը շատ սիրող,
Մեկմեկու օգնող։

Ճկույթիկ, ճկույթիկ,
Իմ մատիկն է այն,
Ճկույթիկ, ճկույթիկ,
Փոքրիկ բարեկամ։

Բայց թե Ճկույթի խելքին ի՞նչ փչեց,
Օրերից մի օր թարս ձիու նստեց.
Ո՛չ մուրճ էր բռնում,
Ո՛չ հունձ էր անում,
Ո՛չ կացին սրում,
Ո՛չ ծաղիկ ջրում։

Ճկույթիկ, ճկույթիկ,
Իմ փոքրիկ մատիկ,
Ճկույթիկ, ճկույթիկ,
Իմ փոքրիկ մատիկ։

Չէր հանում նույնիսկ իր մատի փուշը
Իր մատի փուշը,
Գնալով այսպես թուլացավ ուժը,
Օրեցօր մաշվեց
Բարակեց, քաշվեց,
Այսպես կարճացավ
Ուղիղ կես դարձավ։

Ճկույթիկ, ճկույթիկ,
Իմ մատիկն է այն,
Ճկույթիկ, ճկույթիկ,
Փոքրիկ բարեկամ։

Ճկույթիկ, ճկույթիկ,
Իմ մատիկն է այն,
Ճկույթիկ, ճկույթիկ,
Փոքրիկ բարեկամ։


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։