facebook

ՄԻՆՉ ՓՈՔՐԻԿԸ ՔՆԱԾ Է


Քանի դեռ փոքրիկն արթուն է, մայրիկը տանում է նրա բոլոր-բոլոր կամակորությունները: Եվ միայն, երբ երեխան քնում է, նա հնարավարություն է ունենում գոնե մի քիչ հանգստանալ: Բայց, պարզվում է, մայրիկների հանգիստը դարձյալ կապված է իրենց «ձագուկների» հետ:

Մինչև փոքրիկը քնած է
Իմ ասածի վառ ապացույցը Ադել Էներսեն անունով մայրիկն է: Մի սովորական օր՝ նա երեխային քնեցրեց ու սկսեց մտածել. «Հետաքրքիր է՝ իսկ ինչ երազ է նա տեսնում հիմա»: Բայց մտածելով, իհարկե, չսահմանափակվեց և ամենասովորական հագուստից, կտորներից ու խաղալիքներից սկսեց «պատրաստել» իր փոքրիկի՝ Միլայի երազները:  Մի ակնթարթում Միլան վերածվում էր արքայադստեր, զբոսնում էր այգում ու հայտնվում տիեզերքում…

Ադելի այս անսպառ երևակայությունը նաև վարակիչ է: Եվ նայելով այս նկարները՝ համոզված եմ, որ դուք էլ կվարակվեք ու կսկսեք պատկերացնել ձեր երեխաների երազները, իսկ հետո էլ մի ամբողջ ալբոմ կպատրաստեք:

Միլան զբոսնելիս
Շնիկով «տիկինը»
Միլան տիերերքում
Միլան՝ տիեզերքում
Միլան՝ թռչելիս
Միլան՝ թռչելիս
Միլան՝ արքայադուստր
Միլան՝ արքայադուստր
Փերի-թիթեռնիկը
Փերի-թիթեռնիկը
Միլան՝ ճանապարհորդ
Միլան՝ ճանապարհորդ
Խելացի թրթուրը
Խելացի թրթուրը

 

Միլան՝ ձկնորս
Միլան՝ ձկնորս
Լոգանքից հետո չորանալ է պետք
Լոգանքից հետո չորանալ է պետք

Դե՞ քնել է փոքրիկը, ուրեմն առանց աղմուկի, երևակայության ձեռքից պինդ բռնեք ու անցեք գործի…

Մեկնաբանություններ

ՄԻՆՉ ՓՈՔՐԻԿԸ ՔՆԱԾ Է