ՄԱՆԿԱԿԱՆ ՖԻԼՄ – ԲԱՐԵՎ, ՋՈՒԼԻ


Մանկական ֆիլմ - Բարև, Ջուլի

Այս ֆիլմը մի գեղեցիկ պատմություն է երկու երեխայի՝ Ջուլիի և Բրայսի մասին, ովքեր ապրում են հարևանությամբ ու հաճախում են միևնույն դպրոցը: Առաջին իսկ պահից Ջուլին սիրահարվում է Բրայսին և ամեն ինչ անում է նրա կողքին լինելու և նրան ուրախացնելու համար: Իսկ Բրայսը միայն մտածում է այն մասին, թե ինչպես խուսափի Ջուլիի անսահման ուշադրությունից: Սակայն ամեն ինչ փոխվում է մի քանի տարի անց, և Բրայսն ու Ջուլին հայտնվում են հակառակ իրադրությունում:

Սա պատմություն է ոչ միայն դպրոցական առաջին սիրո մասին, այլև պատմություն երազանքների, ընկերության, հարգանքի ու հավատարմության մասին: Մանկական ֆիլմ, որ անպայման հարկավոր է նայել բոլոր երեխաներին, դպրոցականներին ու նաև նրանց ծնողներին: Այնպես որ, բոլորով միասին սկսենք կինոդիտումը՝ «Բարև, Ջուլի»:

Մեկնաբանություններ

ՄԱՆԿԱԿԱՆ ՖԻԼՄ – ԲԱՐԵՎ, ՋՈՒԼԻ

log in

reset password

Back to
log in