GOOGLE-Ն ԱՐԴԵՆ 14 ՏԱՐԵԿԱՆ Է. ՈՒՌՌԱ՜


14 տարի առաջ ճիշտ այսօր՝ 1998 թվականի սեպտեմբերի 27-ին, լույս աշխարհ եկավ աշխարհի ամենալավ որոնողական համակարգը՝ google-ը:

Այն ստեղծեցին Ստենդֆորդի համալսարանի երկու ուսանող՝ Լարին և Սերգեյը, որպեսզի այն ամենը, ինչ փնտրենք մենք, կարողանանք գտնել մեկ էջում և ընդամենը մեկ սեղմումով:

Ամեն ինչ դարձավ այնքան հեշտ ու պարզ՝ շնորհիվ նրա, որ այս տղաները գնացին իրենց երազանքի հետևից: Google-ն այսօր բոլորիս լավագույն օգնականն է համացանցում և իսկապես արժանի է, որպեսզի նրա ծննդյան օրը նշենք ըստ արժանվույն: 

Ծնունդդ շնորհավոր, Գուգլ, քեզ անթիվ-անհամար օ-ներ, անխափան աշխատանք ու անսահման ու անծայր օգտակար տեղեկատվության տարափ: Ուռռա՜…

Իսկ այստեղ ահա կարող եք կարդալ հեքիաթ google-ի մասին:

Մեկնաբանություններ

GOOGLE-Ն ԱՐԴԵՆ 14 ՏԱՐԵԿԱՆ Է. ՈՒՌՌԱ՜

log in

reset password

Back to
log in