facebook

ԾԱՂԻԿՆԵՐ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԻՆ


Ծաղիկներ ուսուցչի տոնին

Մոտենում է Ուսուցչի տոնը, և երևի հիմա հուսահատ այս ու այն կողմ ես գնում սենյակում՝ փորձելով յուրօրինակ նվեր գտնել ուսուցչիդ համար: Չէ՞ որ սիրելի ու թանկ մարդու համար նվերը պետք է անկրկնելի լինի և միշտ հիշեցնի միշտ հիշեցնի ուսուցչիդ իր սիրելի աշակերտի մասին: Բայց շատ մի անհանգստացիր, այս կարևոր գործում էլ ես քեզ հետ կլինեմ ու կառաջարկեմ մի քանի ինքնատիպ գաղափարներ, որոնք, վստահ եմ, քեզ շատ պետք կգան: Եվ այսպես, առաջարկում եմ պատրաստել գեղեցիկ ծաղիկներ ուսուցչիդ համար… սեփական ձեռքերով:

Նախ տեսնենք, թե ինչ է քեզ հարկավոր այս աշխատանքի համար. գունավոր թղթեր, ձվի ստվարաթղթե տուփ, ձողիկներ, սոսինձ և մկրատ: Համոզված եմ՝ այս ամենը կգտնվի ձեր տանը: Դասավորիր սեղանին և անցիր գործի: Ահա ծաղիկները հեշտ կտրատելու մի օրինաչափություն, որին հետևելով՝ կարող ես արագ-արագ պատրաստել ծաղիկների թերթերը: Ծաղիկները պետք է բաղկացած լինեն տարբեր մեծության շերտերից, այնպես որ, գունավոր թղթերից կտրիր մեծ, միջին և փոքր քառակուսիներ և ներկայացված քայլերին հետևելով՝ պատրաստիր ծաղիկները: 

Ծաղիկներ ուսուցչի տոնին

Երբ ծաղիկների թերթերը պատրաստ լինեն, փոքրիկ անցքեր բացիր դրանց մեջտեղում: Շարիր մեծ ու փոքր թերթերն իրար վրա  և անցքերի մեջ մտցրու ձողիկները: Որպեսզի թերթիկները չշարժվեն, կարող ես նրանց արանքում մի քիչ սոսինձ քսել: Իսկ հետո վերցրու մկրատն ու բարակ մասերի բաժանիր ձողիկների վերին ծայրերը: Դրանք կլինեն ծաղիկների առէջները:

Ծաղիկներ ուսուցչի տոնին

Մնաց տերևների «հարցը»: Վերցրու կանաչ գունավոր թուղթ, ծալիր մեջտեղից և կտրիր տերևիկի ձևով: Հետո մկրատով մանր եզրերի բաժանիր թերթիկների ծայրերը, ուղղիր տերևները և սոսնձիր ձողիկներին: Վերջ, մնում է միայն ծաղիկներն ամրացնել ստվարաթղթե տուփիկի վրա (որը պետք է անպայման կանաչ գույնով ներկված լինի), բոլորից շուտ հասնել դպրոց և քո անակնկալ նվերը դնել ուսուցչի սեղանին: Իսկ քո գեղեցիկ բարեմաղթանքը կարող ես գրել ծաղիկների տերևների վրա: Դրանց շնորհիվ ծաղիկներդ երբեք «չեն թոշնի»…

Մեկնաբանություններ

ԾԱՂԻԿՆԵՐ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԻՆ