ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ

Սպիտակ է գույնը նրա,
Ման է գալիս սևի վրա,
Մեզ հետ խոսում,
Մեզ հետ հաշվում.
Մեր ձեռքին էլ
Հալվում, մաշվում:

Ապրում է օդում,
Աչքը միշտ հողին,
Ծնվում է կանաչ,
Եվ մեռնում դեղին:

Ոչ կրակ են,
Ոչ ճրագ,
Լույս են տալիս, փայլփլում
Բազում դարեր շարունակ:

Ցեղով մի են, ձևով՝ մի,
Իրար հանդեպ չարակամ,
Մեկը՝ մարդուն թշնամի,
Մյուսը՝ ազնիվ բարեկամ:

Երկու տառով կենդանի,
Աջից կարդաս՝ ընտանի,
Բայց միջատ է շատ տհաճ,
Երբ կարդում ես ձախից աջ:

Ծնվում են օդում,
Պարելով իջնում,
Հասնում են հողին
Եվ այնտեղ մեռնում:

Ժամը մեկ անգամ,
Հանդիպում իրար,
Մաղթում են միմյանց
Բարի ճանապարհ:

Միշտ միասին են,
Նույն գործն են անում,
Բայց մեկը մյուսին
Երբեք չեն տեսնում:

Պատասխաններ՝ կավիճ, տերև, աստղեր, շուն և գայլ, լու, փաթիլներ, ժամացույցի սլաքներ, աչքեր:

 Շմավոն Հովսեփյան

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

27 մեկնաբանություն

    1. Մոծակ

      Թեև այգին պաշտպանում,
      Բայց այգուց է կեր տանում,
      Աչքեր ունի՝ մութ գիշեր,
      Հագին՝ ասեղ, սուր փշեր:

  1. hasmik

    shaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaat lavna:vor xndrem trcunneri masi haneluk kgreq:miato es asem patasxano kaseq:

    Ayn, vor trcunn e krvarar,
    Vor cen sirum mardik nran:

  2. TAGUHI

    ays hanelukner@ grel e im papik@. Shnorhakalutyunnnnnnnnnnnn

  3. Նարինե

    1 գրիչ, 2 խոտ, 3 աստղեր?, 4 կենդանի?, 5 օձ, 6 անձրև, 7 ժամացույցի սլաքներ, 8 աչքեր: Եթե իմ պատասխանները ճիշտ են ապա խնդրում եմ արձագանքել: PLEAS!!

  4. Տաթև

    Սիրելի mocak.am ես ձեր կայքը շատ _շատ եմ հավանում, ամեն օր այցելում եմ ձեր կայք, սպասւմ նոր հանելուկների, նոր IQ թեստերի: Եվ մի հարց. կարո՞ղ են իմ հանելուկնեը տեղ գտնել ձեր կայքում:

  5. Surik

    1matit, 2terev, 3astgher, 4shunn u gayl@, 5ul-lu, 6dzyan patilner,7 jamacuyci slaqner, 8achqer

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի