ՄՐՑՈՒՅԹ. ՈՒԶՈՒՄ ԵՄ ՍՈՎՈՐԵԼ ԱՆԳԼԵՐԵՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ…


1 share

ՄրցույթMocak.am մանկական կայքը և Cool School լեզվի կենտրոնը հայտարարում են մրցույթ բոլոր այն փոքրիկների համար, ովքեր սիրում են և ցանկանում են սովորել անգլերեն:

Մրցույթին մասնակցելու համար պարզապես հարկավոր է գաղտնի և ի լուր աշխարհի ասել, թե ինչու ես ցանկանում սովորել անգլերեն: Ամենայուրօրինակ պատասխանի հեղինակը կճանաչվի հաղթող և հնարավորություն կստանա անվճար մասնակցել Cool School լեզվի կենտրոնի անգլերեն լեզվի մեկամսյա դասընթացին: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան զեղչեր՝ համատասխանաբար 50%-ի և 25%-ի չափով:

Մրցույթին մասնակցել կարող են 6-12 տարեկան բոլոր երեխաները: Միակ պայմանը վառ երևակայությունն է: Պատասխանի նախընտրելի չափը՝ մինչև կես էջ (12 տառաչափով և Sylfaen տառատեսակով): Նամակը հարկավոր է գրել հայերեն: Նշիր քո տարիքը, դպրոցը, հասցեն և հեռախոսահամարը: Ուղարկիր նաև լուսանկարդ:

Սպասում ենք քո նամակին info@mocak.am էլկետրոնային փոստի հասցեով:

Նամակները կտեղադրվեն Cool School լեզվի կենտրոնի ֆեյսբուքյան էջում, որտեղ ընթերցողները կկարողանան գնահատել մասնակիցների պատասխանները:

Մասնակիցներին կգնահատեն նաև Cool School  լեզվի կենտրոնը ու Mocak.am-ը և հաշվի առնելով ընթերցողների համակրանքը՝ կընտրեն հաղթողներին:

Դե ինչ, շտապիր մասնակցել և հիշիր՝ երազանքները միշտ էլ իրականանում են, եթե պինդ բռնում ես նրանց ու հավատում ամբողջ ուժով:


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։