facebook

ԿԱՐԱՈԿԵ ԱՐԵՎՆԵՐ – ԻՆՉՊԵ՞Ս ԽԵԼՈՔԱՆԱՄ


Մեր խոստմանը համաձայն, շարունակում ենք ներկայացնել «Արևներ» մանկական անսամբլի երգերը՝ կարաոկե տարբերակով: Այս երգը կոչվում Ինչպե՞ս խելոքանամ: Երգը կատարում է Սվետլանան, իսկ երգի հեղինակը Սուսաննա Բարսեղյանն է: Հիշեցնենք, որ երգը սովորելուց հետո, կարող եք նկարահանել ձեր կատարումը և ուղարկել տեսանյութը karaoke@arevner.com էլեկտրոնային հասցեով կամ skype-ի միջոցով՝ փնտրելով այնտեղ arevner.yerg օգտատերին:

Ներկայացված լավագույն տեսանյութերից հինգը կմրցեն, շաբաթվա ավարտին կցուցադրվեն «Արևներ» հաղորդաշարի շրջանակներում և կտեղադրվեն համացանցում:  Նշենք, որ հեռուստահաղորդումը եթեր է հեռարձակվում երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 14:45ին,  ATV հեռուստաալիքի եթերում:

Ներկայացնում ենք երգի բառերը, երգի կարաոկե տարբերակը և երգի կատարումը խմբի երգիչների կողմից՝ որպես փոքրիկ հուշում:

Ինձ  ասում  են,
Որ  արդեն  մեծացել  եմ
Ու  շուտով  դպրոց  պիտի  գնամ:
Ժամանակն  է,  որ  հասկանամ  ու
Մի  քիչ  գոնե  խելոքանամ,
Որ  հանկարծ  դպրոցում
Չանեն  դիտողություն:

Հասկացեք  ինձ,  խնդրում եմ,
Մեծեր  սիրելի,
Ի՞նչ  կարիք կա
Կրկնել էլի ու էլի,
Ես  գիտեմ,
Որ  արդեն  մեծ  եմ,
Դպրոց  պիտի գնամ,
Բայց  ասեք  ինձ  գոնե  մեկդ,
Ինչպե՞ս  խելոքանամ:

Համոզված  եմ,
Որ  ձեզնից  շատ – շատերը
Ինձ  նման  խենթ  էին  ու  շարժուն,
Եվ ձեզ  էլ, ինչպես  իմ  ծնողները,
Անվերջ  ասում  էին,  խնդրում,
Որ  լինեք  դուք  խելոք,
Որ  չլինի բողոք:

Հասկացեք  ինձ,  խնդրում եմ,
Մեծեր  սիրելի,
Ի՞նչ  կարիք կա
Կրկնել էլի ու էլի,
Ես  գիտեմ,
Որ  արդեն  մեծ  եմ,
Դպրոց  պիտի գնամ,
Բայց  ասեք  ինձ  գոնե  մեկդ,
Ինչպե՞ս  խելոքանամ:

Մեկնաբանություններ

ԿԱՐԱՈԿԵ ԱՐԵՎՆԵՐ – ԻՆՉՊԵ՞Ս ԽԵԼՈՔԱՆԱՄ