facebook

ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ. ՄԱՇԱՆ ՈՒ ԱՐՋԸ


Ահա և ժամանակն է ծանոթանալու Միշայի ու Մաշայի հետ: «Մաշան ու արջը» հին ու բարի հեքիաթի նոր էկրանավորումն է սա՝ ժամանակակից մուլտսերիալի տեսքով: Մուլտսերիալի առաջին մասն ենք ներկայացնում քեզ: Այստեղ կիմանաս, թե ինչպես ծանոթացան չարաճճի ու կամակոր Մաշան ու արջը:

Մաշան դուրս է գալիս զբոսանքի անտառում և մոլորվում: Իսկ երբ անտառի խորքում հայտնաբերում է արջի տնակը, անմիջապես ներս է խուժում ու տակնուվրա անում ամեն ինչ: Եվ , իհարկե, հենց այդ ժամանակ էլ վերադառնում է Միշան…

Ուրախ, զվարճալի մուլտֆիլմ. կարող ես մեծերին էլ հրավիրել քեզ հետ դիտելու, հաստատ չեք ձանձրանա: Եվ այսպես, մաս առաջին…

«Մաշան ու արջը» մուլտֆիլմի բոլոր սերիաները կարող ես դիտել այստեղ:

Մեկնաբանություններ

ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ. ՄԱՇԱՆ ՈՒ ԱՐՋԸ