ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿԻՆՈՆԿԱՐ – ԳԻՔՈՐԸ

ԳիքորըԳիտե՞ս, ես շատ եմ ցանկանում, որ քո ամեն մի օրը անցնի այնքան ուրախ ու հետաքրքիր, որ ժպիտը չանհետանա քո դեմքից: Ես շատ եմ ցանկանում, որ մանկությունդ անամպ լինի, ու ոչինչ չտխրեցնի քեզ: Բայց և շատ եմ ուզում, որ սովորես լինել ուշադիր և հոգատար, ուզում եմ՝ սիրես ու հարգես քո շուրջն ապրող բոլոր-բոլոր մարդկանց: Գուցե այդ օրը դու շատ գեղեցիկ հագնված լինես և քաղցրավենիքների, խաղալիքների մի ամբողջ շտեմարան ունենաս, բայց, խնդրում եմ, երբեք չարհամարհես ու չվիրավորես նրան, ով գուցե քեզ աղքատիկ ու խեղճ թվա: Ես վստահ եմ՝ նա անսահման խորը հոգի ունի, և դու անպայման կտեսնես դա, եթե ուշադիր նայես նրա աչքերին:

Երբեք մի վիրավորիր ու մի ծաղրիր ոչ ոքի. դա անսահման մեծ ցավ է պատճառում և երբեք չի մոռացվում: Երբեք մի եղիր անտարբեր. քո ջերմ խոսքն ու ուշադրությունը կարող են փրկարար լինել ինչ-որ մեկի համար: Կիսիր քո ունեցածը նրա հետ, ով չունի ոչինչ. այդ ամենից քո ունեցածը ոչ թե կպակասի, այլ կկրկնապատկվի:

Իսկ հիմա, մի կողմ թող համակարգչային խաղերը ու մուլտֆիլմերը ու դիտիր այս անսահման բարի ու հուզիչ ֆիլմը: Ես գիտեմ, որ կտխրես, բայց և վստահ եմ, շա՜տ բան կսովորես: Ֆիլմը քեզ քաջ ծանոթ Գիքորը պատմվածքի էկրանավորումն է: Հովհաննես Թումանյանի հրաշալի պատմվածքը ֆիլմի են վերածել ռեժիսոր Սերգեյ Իսրայելյանը և սցենարի հեղինակ Հենրիկ Մալյանը: Գլխավոր դերերում հանդես են եկել մեծ դերասաններ Սոս Սարգսյանը (Գյուղացի Համբո), Արմեն Ջիգարխանյանը (Բազազ Արտեմ), Գալյա Նովենցը (Նանի), Ժենյա Ավետիսյանը (Նատո), իսկ փոքրիկ Գիքորի դերում Ալբերտ Ղուլինյանն է, ով առաջին անգամ է հայտնվել մեծ էկրանին:

Մաղթում եմ քեզ հաճելի կինոդիտում…

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

9 մեկնաբանություն

  1. Elen

    SHAT LAV KINOYA MANKUTYANS AMENASIRACNA U MISHT NAYELUC HUZVUM EM URISHA EN VAXTVA KINONER@ HO ZOROV CHI

  2. mariam

    shat hianali er nayel es kinon u lact galis er amen varkyan

    1. Anul

      shaaaaaaaaaaaaaaat lavna. Es hayfilm@ aveli shat em sirum, qan himikva sharm@

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի