ԿԱՐԱՈԿԵ ԱՐԵՎՆԵՐ – ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐ


Քեզ ենք ներկայացնում «Արևներ» մանկական անսամբլի Առաջին քայլեր երգը: Շտապեք սովորել այն երգի կարաոկե տարբերակի օգնությամբ: Երգը կատարում է Մոնիկան, իսկ հեղինակը Լիանա Հարությունյանն է: Երգը սովորելուց հետո նկարահանիր քո կատարումը և ուղարկիր տեսանյութը karaoke@arevner.com էլեկտրոնային հասցեով կամ skype-ի միջոցով՝ փնտրելով այնտեղ arevner.yerg օգտատերին:

Ներկայացված լավագույն տեսանյութերից հինգը կմրցեն, շաբաթվա ավարտին կցուցադրվեն «Արևներ» հաղորդաշարի շրջանակներում և կտեղադրվեն համացանցում: Նշենք, որ հեռուստահաղորդումը եթեր է հեռարձակվում երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 14:45-ին,  ATV հեռուստաալիքի եթերում:

Առաջին քայլերն են իմ դպրոցի ճամփին,
Մի աշխարհ ինձ անծանոթ կբացվի այսօր,
Ուզում եմ հարազատ դառնա,
Այդ աշխարհը ինձ համար դառնա:

Դպրոցի մեծ պայուսակը իմ ձեռքին,
Գեղեցիկ ու նոր այս զգեստը իմ հագին,
Թող երգը ինձ ընկեր դառնա,
Ժպիտը մայրիկիս ինձ հետ միշտ մնա:

Մենք դպրոց ենք գնում, սովորել ենք ուզում,
Այսուհետ իր գրկում մեծանալ ենք ուզում,
Առաջին նստարան, առաջին ուսուցիչ,
Առաջին անգամ այսօր ժպտացիր դու ինձ:

Բայց տիկնիկը իմ սիրուն շատ է տխրում,
Որ իրեն հաճախ թողնում եմ ու գնում,
Բայց դպրոցում ամեն մի օր
Սպասում են ընկերներն իմ նոր:

Դպրոցի մեծ պայուսակը իմ ձեռքին,
Գեղեցիկ ու նոր այս զգեստը իմ հագին,
Թող երգը ինձ ընկեր դառնա,
Ժպիտը մայրիկիս ինձ հետ միշտ մնա:

Մենք դպրոց ենք գնում, սովորել ենք ուզում,
Այսուհետ իր գրկում մեծանալ ենք ուզում,
Առաջին նստարան, առաջին ուսուցիչ,
Առաջին անգամ այսօր ժպտացիր դու ինձ:

Մեկնաբանություններ

ԿԱՐԱՈԿԵ ԱՐԵՎՆԵՐ – ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐ

log in

reset password

Back to
log in