ՄԱՆԿԱԿԱՆ ՈՒՐԱԽ ԿԱՏԱԿՆԵՐ


10 shares
Young girl in backyard smiling looking up

Դպրոցում դասերն իրենց առօրյա հունի մեջ են մտել. տնային աշխատանքներ, անվերջ ստուգողականներ, համադպրոցականներ, «4»-եր ու «5»-եր, «9»-եր ու«10»-եր: Եվ այս ամենի հետ դպրոցական առօրյայում անպակաս են զվարճալի դեպքերն ու իրավիճակները: Մեր դպրոցական կատակները շարունակվում են, և քեզ ենք ներկայացնում մի շարք զվարճալի կատակներ, որոնք գուցե քեզ հիշեցնեն շատ ծանոթ իրավիճակներ…

***

– Մամ, դպրոցում բոլորն ասում են, որ ես սուտասան եմ:
-Տղաս, բայց դու նույնիսկ դպրոց չես գնում:

***

-Ինչպե՞ս են գործերդ դպրոցում, – հարցնում է հայրը տղային:
-Հը՜մ, ես ծույլիկի հոր հետ չեմ խոսում:

***

Ուսուցչուհին ասում է.
– Երեխաներ, այսօր մենք խոնարհելու ենք բայեր: Ես խոսում եմ, դու խոսում ես, նա խոսում է, մենք խոսում ենք, դուք խոսում եք, նրանք խոսում են: Վարդանիկ, դե կրկնիր:
-Բոլորը խոսում են…

***

Մայրիկը ասում է Վարդանիկին.
– Վարդանիկ, ո՞ւր է քո դպրոցական օրագիրը:
-Ես Արամին եմ տվել՝ ծնողներին մի քիչ վախեցնի:

***

Վարդանիկը գրում է շարադրություն՝ «Իմ հայրիկը».
«Իմ հայրիկը աշխարհի ամենաուժեղ ու ամենահամարձակ հայրիկն է աշխարհում: Նա կարող է լողալով կտրել անցնել հսկայական գետը՝ լի պիրանիաներով ու կոկորդիլոսներով, կարող է բարձրանալ ամենաբարձր լեռը ու մերկ ձեռքերով կռվել առյուծի կամ արջի հետ: Իսկ սովորաբար նա լվանում է ափսեները, կիսագուլպաները ու աղբ է թափում»:

***

Ուսուցչուհին շարադրություն է հանձնարարում՝ «Եթե ես ընկերության տնօրեն լինեի…» թեմայով: Բոլորը ոգևորված սկսում են գրել, միայն Վարդանիկն է պատուհանից դուրս նայում:
-Իսկ դու ինչո՞ւ չես գրում, – հարցնում է ուսուցչուհին:
-Քարտուղարուհուս եմ սպասում:

***

Սեպտեմբերի 1, 1-ին դասարան: Ուսուցչուհին ասում է.
-Երեխաներ, դուք եկել եք դպրոց: Այստեղ հարկավոր է նստել լուռ, հանգիստ, իսկ եթե կցանկանաք ինչ-որ բան հարցնել, պետք է ձեռք բարձրացնեք:
Վարդանիկը ձեռք ՝ բարձրացնում:
-Դու ինչ-որ բա՞ն ես ուզում հարցնել, Վարդանիկ:
-Ոչ, պարզապես ստուգում եմ, թե ինչպես է աշխատում համակարգը:

***

Ուսուցչուհին ասում է աշակերտին.
-Թող վաղը քո պապիկը դպրոց գա:
-Դուք երևի ուզում եք ասել՝ հայրի՞կս:
-Ոչ, պապիկդ: Ես ուզում եմ իրեն ցույց տալ, թե ինչ սխալներ է անում իր տղան քո տնային հանձնարարությունների մեջ:

***

Առաջին դասարանցուն «քաշ են տալիս» դպրոց: Նա ամբողջ ուժով դիմադրում է ու գոռում.
– Տասներկու տարի՜… Անմե՜ղ տեղը… Ինչո՞ւ…

***

– Ապրես տղաս, – գովում է հայրը երեխային, – ինչպե՞ս ես կարողացել 10 ստանալ կենդանաբանությունից:
– Ինձ հարցրին, թե քանի ոտք ունի ջայլամը: Ես պատասխանեցի՝ 3:
– Սպասիր, բայց ջայլամը երկու ոտք ունի:
-Այո, բայց մյուս բոլորը պատասխանեցին՝ չորս:

***

– Տղաս, – բարկացած ասում է հայրը, – ինչո՞ւ դու բոլոր առարկաներից երկուսներ ունես, բացի աշխարհագրությունից:
– Դե, պարզապես աշխարհագրությունից ինձ դեռ դաս չեն հարցրել:

***

Դպրոցում բուժզննության ժամանակ բժիշկը հարցնում է աշակերտին.
– Գանգատներ ունե՞ս քթիդ և ականջներիդ հետ կապված:
– Այո, նրանք խանգարում են սվիտերս հագնելիս:

***

Դպրոցում առաջին բուժօգնության դասին, ուսուցիչն ասում է աշակերտին.
-Ի՞նչ կանես, եթե քո փոքրիկ եղբայրը կուլ տա դռան բանալին:
-Տուն կմտնեմ պատուհանից:


Like it? Share with your friends!

10 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։