ԿԱՐԱՈԿԵ ԱՐԵՎՆԵՐ – ՄԵՐ ԲԱՆԱԿԸ


2 shares

Ներկայացնում ենք «Արևներ» մանկական անսամբլի նոր երգը՝ կարաոկե տարբերակով: Այն կոչվում է Մեր բանակը: Դուք նույնպես կարող եք սովորել այն, ապա նկարահանել ձեր կատարումը և ուղարկել տեսանյութը karaoke@arevner.com էլեկտրոնային հասցեով կամ skype-ի միջոցով՝ փնտրելով այնտեղ arevner.yerg օգտատերին:

Ներկայացված լավագույն տեսանյութերից հինգը կմրցեն, շաբաթվա ավարտին կցուցադրվեն «Արևներ» հաղորդաշարի շրջանակներում և կտեղադրվեն համացանցում:  Նշենք, որ հեռուստահաղորդումը եթեր է հեռարձակվում երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 14:45ին,  ATV հեռուստաալիքի եթերում:

Թույլ տվեք դիմել Ձեզ, պարոն նախարար,
Չգտնեմ գուցե պահ ավելի հարմար,
Պատասխան տվեք խնդրեմ հարցին իմ միակ,
Թե ինչու աղջիկներին չեն տանում բանակ:

Քաջարի են, միշտ արի են տղաները մեր,
Ուս ուսի թե տան կարող են և լեռներ շարժել,
Բայց, թե մեզ էլ վստահեք սահմանը հայրենի,
Մեր բանակը այսուհետ սիրուն կլինի:

Չի կարող մեզ վախեցնել երբեք թշնամին,
Չենք թողնի մենք մոտ հայոց սահմանին,
Մենք քնքուշ ենք ու բարի, բայց ճիշտ ենք ասում,
Համազգեստը զինվորի մեզ շատ է սազում:

Քաջարի են, միշտ արի են տղաները մեր,
Ուս ուսի թե տան կարող են և լեռներ շարժել,
Բայց, թե մեզ էլ վստահեք սահմանը հայրենի,
Մեր բանակը այսուհետ սիրուն կլինի:


Like it? Share with your friends!

2 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։