facebook

ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳ – ԵՐԵՎԱՆ


Երգում է Սյուրպրիզ խումբը
Երգի հեղինակ՝ Անահիտ Շահզադեյան

Աշխարհում կա մի քաղաք,
Հեռավոր և շատ մոտիկ,
Արևոտ և շատ սիրուն,
Եվ այստեղ եմ ես ապրում:

Ե-ե-ե-ե, Երևան,
Վարդագույն քարից շարված,
Եվ որտեղ էլ ես ապրեմ,
Դու քաղաքն ես իմ սիրած:

Աշխարհում կա մի քաղաք,
Որ սիրում եմ ես անչափ,
Որ փնտրում եմ, կարոտում,
Եվ այս երգն եմ նվիրում:

Ե-ե-ե-ե, Երևան,
Վարդագույն քարից շարված,
Եվ որտեղ էլ ես ապրեմ,
Դու քաղաքն ես իմ սիրած:

Աշխարհում կա մի քաղաք,
Մեր միակ մայրաքաղաք,
Միշտ եղիր այդպես հպարտ,
Կողքդ լեռն է Արարատ:

Ե-ե-ե-ե, Երևան,
Վարդագույն քարից շարված,
Եվ որտեղ էլ ես ապրեմ,
Դու քաղաքն ես իմ սիրած:

Աշխարհում կա մի քաղաք,
Ոչ մի տեղ նման չկա,
Քո հմայքը, իմ քաղաք,
Մինչև վերջ չեն հասկանա:

Ե-ե-ե-ե, Երևան,
Վարդագույն քարից շարված,
Եվ որտեղ էլ ես ապրեմ,
Դու քաղաքն ես իմ սիրած:

Ե-ե-ե-ե, Երևան,
Վարդագույն քարից շարված,
Եվ որտեղ էլ ես ապրեմ,
Դու քաղաքն ես իմ սիրած:

Մեկնաբանություններ

ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳ – ԵՐԵՎԱՆ