IQ ԹԵՍՏ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ- 6


2 shares
IQ թեստ

Մեր ուղեղները՝ ամառային երեք  ամիսներից արևահարված ու մի տեսակ ծուլացած, ստիպված եղան մեզ հետ գնալ դպրոց ու սովորել լի՜քը դասեր: Առաջին ամիսը դժվար էր ընտելանալու առումով, իսկ հիմա, երբ արդեն ընտելացել ենք, պետք է մի քիչ ցրվել՝ միաժամանակ աշխատեցնելով մեր ուղեղները: Դե իսկ այս հարցում մեզ միշտ էլ օգնության են հասել IQ թեստերը: Մեր կանոնների մասին հիշեցնելու կարիք հաստատ չկա: Ուրեմն սկսե՞նք…

Հարցեր՝

1. Ես ի՞նչ կարող եմ անել, որը դու երբեք, երբեք չես կարող կրկնել:

2. Ես մատիտը սենյակում դրեցի այնպես, որ ոչ ոք չկարողանար ցատկել վրայով, այդ ինչպե՞ս:

3. – Տե՛ս, այս խնդրի մեջ բոլոր զույգ թվերը գրված են կապույտով, – ասաց Անին:

– Օ՛յ, իսկ կենտ թվերը` կարմիրով, – ավելացրեց Արմենը:

Այդ դեպքում ինչ գույնով է գրված այն թիվը, որը հանդիսանում է կենտ և զույգ թվերի գումար:

4. Դու նստած ես ինքնաթիռում, քո դիմացով ձի է գնում, իսկ հետևից մեքենա: Որտե՞ղ ես դու գտնվում:

5.Մանկական հիվանդանոցում երեխաների համար կային շա՜տ փափուկ արջուկներ: Երեխաները խաղում էին և վերջում այնքան էին կապվում դրանց հետ, որ տուն էին տանում: Ինչպե՞ս բժիշկները լուծեցին այդ խնդիրը:

6. Ի՞նչ պետք է անես, երբ տեսնես կանաչ մարդուկի:

7. Սենյակում վառվում էր 50 մոմ, որոնցից 20-ը հանգցրին: Իսկ օրվա վերջում քանի մոմ մնաց սենյակում:

8. Ինչպե՞ս պետք է նետել թենիսի գնդակը, որ քեզ մոտ վերադառնա առանց որևէ մեկի միջամտության:

9. Երեկ մեր բակում՝ խոտի վրա, տեսա երկու սև ածուխ, մեկ գազար և շարֆ: Այո՛, իրար հետ բացարձակ կապ չունեցող իրեր: Կարո՞ղ ես ասել՝ ինչպես էին դրանք այդտեղ հայտնվել:

10. Կարենը մանկապարտեզից եկավ և մայրիկին պատմեց, որ տասը ընկերներով նստած են եղել ճաշասենյակում, ինքը որոշել է հաշվել ոտքերը, իսկ դրանք եղել են ընդամենը  տասը հատ: Այդ ինչպե՞ս:

Պատասխաններ՝

1. Ես կարող եմ նստել քո ծնկներին, իսկ դու՝ ոչ:

2. Մատիտը պատին էի հենել:

3. Կենտ, չէ՞ որ ցանկացած կենտ և զույգ թիվ գումարելիս ստացվում է կենտ թիվ: Ապա փորձիր…

4. Դու կարուսելում քեզ համար ժամանակ ես անցկացնում…

5. Երբ երեխաներն արդեն ապաքինվում էին, բժիշկները վիրակապում էին արջուկի թաթիկը և ասում, որ նա դեռ լրիվ չի առողջացել:

6. Վախենա՞ս… Ո՛չ, ո՛չ, պարզապես անցիր փողոցը:

7. Դու էլ հաստատ ինձ նման պատասխանեցիր 50 կամ էլ 30… Բայց ճիշտ պատասխանը 20-ն է, որովհետև այն վառվող 30 մոմերը շատ շուտով հալչեցին ու մնացին հանգցրած 20 մոմերը:

8. Պարզապես վերև պետք է նետել:

9. Ձմռանը մի քանի երեխաներ ձնեմարդ էին պատրաստել ու մոռացել էին նրա մասին: Չնեմարդը հալչել էր, իսկ աչուկները, շարֆիկն ու գազարը համբերատար սպասում էին մյուս տարվան:

10. Ո՛չ, վատ բաներ մտածել պետք չէ: Պարզապես Կարենն այդ ժամանակ տասից ավել հաշվել չգիտեր:

Փաստորեն ստացվում է՝ կարելի է լիցքաթափվել նաև մտածելով…

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

2 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։