facebook

Արևիկ – Երևան


ԵրևանԵրգում է Արևիկ խումբը

Դու իմ քաղաքն ես,
Նոր լույսերով ողողված,
Իմ Երևանն ես,
Նոր գարունով ես արբած:

Ես սիրում եմ քո տաք փողոցները,
Քո մայթերն ու ծաղկած այգիները:
Իմ չքնաղ Երևան,
Քո գարնան գույներով,
Լցրեցիր մեզ նոր մի կյանքով:

Վառ մի երազ ես,
Մեր խաղերով զարդարված,
Մեր մանկությունը
Քո հուշերով է լցված:

Ես սիրում եմ քո տաք փողոցները,
Քո մայթերն ու ծաղկած այգիները:
Իմ չքնաղ Երևան, քո գարնան գույներով,
Լցրեցիր մեզ նոր մի կյանքով:

Վառ մի երազ ես,
Դու Երևանն ես:
Ու սիրում եմ քո տաք փողոցները,
Քո մայթերն ու ծաղկած այգիները:
Իմ չքնաղ Երևան, քո գարնան գույներով,
Լցրեցիր մեզ նոր մի կյանքով:

Ես սիրում եմ քո տաք փողոցները,
Քո մայթերն ու ծաղկած այգիները:
Իմ չքնաղ Երևան, քո գարնան գույներով,
Լցրեցիր մեզ նոր մի կյանքով:

 

Մեկնաբանություններ

Արևիկ – Երևան