ՄԱԴԱԳԱՍԿԱՐ 3

Եթե հասցրել ես կատարել տնային աշխատանքներդ, ուրեմն ճիշտ ժամանակն է մի լավ լիցքաթափվելու: Էլ ինչը կարող է ավելի հետաքրքիր լինել, քան զվարճալի մուլտֆիլմ դիտելը: Այս անգամ քեզ առաջարկում եմ բոլորովին վերջերս նկարահանված Մադագասկար 3 մուլտֆիլմը: Խոստանում եմ, որ մուլտֆիլմի ողջ ընթացքում փորիկդ բռնած ծիծաղելու ես:

Մուլտֆիլմի 3-րդ մասը պատմում է այն մասին, թե ինչպես մեզ քաջ ծանոթ ընկերախմբի անդամները՝ Մարտի զեբրը, Մելման ընձուղտը, Գլորիա գետաձին և Ալեքս առյուծը, շարունակում են երազել Նյու Յորքի կենդանաբանական այգի վերադառնալու մասին: Այս անգամ նրանք որոշում են Ամերիկա հասնել՝ կտրել-անցնելով Եվրոպան: Այստեղ էլ փորձություններն անպակաս են: Նրանց հետքերով է գնում խորամանկ ոստիկան օրիորդ Դյուբուան, ով ամեն գնով ցանկանում է բռնել Ալեքսին: Բարեբախտաբար ընկերներին հաջողվում է միանալ շրջիկ կրկեսի խմբի: Այստեղ նրանք նոր ընկերներ են գտնում, և նրանց առջև բացվում է կրկեսի կախարդական աշխարհը: Թե ինչպես է ավարտվում մադագասկարցիների ճանապարհորդությունը՝ կիմանաս դիտելով մուլտֆիլմը: Քեզ հաճելի մուլտդիտում եմ մաղթում և ուրախ ժամանց:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի