ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ – ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐԸ


Երևակայության երկիրը

Ես կարող եմ պատմել և նույնիսկ ցույց տալ, թե ինչպես է դա արվում, որովհետև ես եղել եմ Երևակայություն երկրում: Գլխավորը, որ ձանձրալի չլինի, իսկ հետո…

Վերցրեք օրինակ ամենասովորական ինչ-որ մի բան, ասենք ցախավելը: Հիմա պտտեք այն ձեր ձեռքում: Ինչպես տեսնում եք այն արդեն ցախավել չէ, այլ կիթառ: Հիմա գցեք Ձեր ուսին: Ինչպես տեսնում եք, արդեն հրացան դարձավ: Ձեր ցախավելը կարող է վերափոխվել սակրի, և այդ ժամանակ Դուք հետ շպրտված կլինեք հինգ հարյուր տարով: Այնուհետև այն անսպասելիորեն դառնում է հոկեյի մական և մի ակնթարթ անց՝ սիրելի թիմի համար ցավող երկրպագուի պաստառ…

Բայց ահա հոկեյի մրցամարտն ավարտվել է, և Ձեր ցախավելը պարզապես ցախավել է, որով ինչ-որ ժամանակ գուցե հոկեյի աստղ դառնալ երազող տարեց մարդն ավլում է տրիբունաները:

Երբ Դուք գլուխ հանեք ցախավելից, վերցրեք ավելի բարդ մի բան, օրինակ՝ փողոցային լապտերը… Նա կարող է վերափոխվել երազանքի և տանել հեռու՜-հեռու՜…

Եթե դա էլ հաջողվի, այդ ժամանակ Դուք կարող եք վերցնել աստղազարդ երկինքը, որը շատ նման է մաղի, անհավասար անցքերով սև մաղի: Դրանով մաղեք Ձեր բոլոր երազանքները և դրանք ցուց տվեք Ձեր ընկերներին: Եվ եթե Ձեր ընկերների աչքերում տեսնեք տխրախառն ծիծաղից առաջացած տխրության լուսավոր կաթիլներ, Դուք արդեն…

Սակայն գլխավորն այն է, որ ձանձրալի չլինի:

Լեոնիդ Ենգիբարյան 

Մեկնաբանություններ

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ – ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐԸ

log in

reset password

Back to
log in