facebook

ԲՐՆՁՈՎ ԵՎ ՁՎԱԾԵՂՈՎ՝ ԱՐՋՈՒԿ


Բրնձով և ձվածեղով արջուկ

Բրինձ, ձվածեղ և պանիր… Այս ամենը մենք շատ հաճախ ենք ուտում, նույնիսկ ամեն օր: Իսկ ա՛յ քնած արջուկ՝ ոչ այնքան հաճախ… Լավ, հիմա գնա լվացվիր, պատրաստվի՛ր, որովհետև հենց հիմա մենք ամեն ինչ կխառնենք իրար ու արդյունքում կստանանք բրնձով, ձվածեղով և պանրով քնած արջուկ:

Մեզ անհրաժեշտ են՝

Կես բաժակ բրինձ
Երկու ձու
Երեք շերտ պանիր
Ձիթապտղի մեկ հատիկ:

Ինչպե՞ս պատրաստել

Նախ բրինձը լավ լվանում ենք: Կաթսայի մեջ լցնում յուղ, բրինձ, ջուր, աղ, տոմատ և թողնում ենք խաշվի: Հետո պատրաստում ենք ձվածեղ. հալած յուղի կամ կարագի վրա լցնում ենք լավ հարած ձուն: Վերջ, հիմնական բաղադրիչները պատրաստ են:  Մնաց միացնել մեր երևակայությունը և բոլոր բաղադրիչները: Բրնձի օգնությամբ կպատրաստենք արջուկի գլխիկը, մարմինը, ականջները և թաթիկը: Նկարը կօգնի մեզ այդ հարցում: Բրնձով պատրաստած ականջների վրա պետք է դնենք կիսալուսնաձև կտրտած պանիր, իսկ աչուկները կպատրաստենք ձիթապտղի հատիկով:  Պանիրն ու ձիթապտղի հատիկը մեզ կօգնեն նաև պատրաստել արջուկի մռութիկը: Քնած արջուկը պատրաստ է, բայց մենք հո՞ չենք թողնի որ նա մրսի: Ձվածեղն էլ նրա համար կծառայի որպես վերմակ:

Պատրաստեցինք, սա բոլորովին դժվար չէր, բայց ա՛յ նրան ուտելը հաստատ շա՜տ դժվար կլինի…

Անի Ավագյան

Մեկնաբանություններ

ԲՐՆՁՈՎ ԵՎ ՁՎԱԾԵՂՈՎ՝ ԱՐՋՈՒԿ