Կապույտիկ անունով թութակը դեռ նոր էր լույս աշխարհ եկել և վայելում էր ազատությունը չքնաղ բնության մեջ, երբ անտառում հայտնվեցին մարդիկ և տասնյակ այլ թռչունների հետ տարան նրան օվկիանոսից այն կողմ: Փոքրիկ թութակը բոլորովին պատահաբար հայտնվեց մի բարի աղջնակի մոտ, ով խոստացավ, որ երբեք-երբեք չի բաժանվի նրանից ու միշտ հոգ կտանի նրա մասին: Այդպես սկսվեց Լինդայի ու Կապույտիկի ընկերությունը: Կապույտիկն օգնում էր Լինդային աշխատել համակարգչով, նախաճաշ պատրաստել, նա կարողանում էր նկարել, կարդալ և անգամ սքեյթ քշել: Միայն թե չգիտեր ամենակարևոր բանը թռչունների համար՝ թռչել…

Rio

Բայց մի օր Լինդայի և Կապույտիկի կյանքը շրջվում է գլխիվայր, երբ հայտնվում է Տուլիո անունով երիտասարդ գիտնականը և հայտարարում, որ Կապույտիկը կապույտ արա տեսակի վերջին արու թութակն է, և եթե նրան չծանոթացնեն նույն ցեղատեսակի միակ իգական սեռի թութակի հետ, ապա նրանց ամբողջ տեսակը կանհետանա:

Կապույտիկի առջևում բազմաթիվ փորձություններ են, բայց նա կսովորի կանգնել դրանց առջև և պայքարել, կդառնա անվախ և հավատարիմ ընկեր, և ամենակարևորը… Չեմ ասի, թե ինչ: Այդ մասին կիմանաս ինքդ: Հրաշալի մուլտֆիլմ, որ նկարահանվել է բոլորովին վերջերս և հասցրել է արժանանալ մի շարք մրցանակների: Վստահ եմ, որ այն քեզ դուր կգա նույնքան, որքան և ինձ: Մաղթում եմ քեզ շատ ուրախ մուլտդիտում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

1 + 7 =