Աշխարհի գրեթե բոլոր երեխաները մաթեմատիկան համարում են շատ ձանձրալի գիտություն… Բարդ խնդիրներ, բարդ լուծումներ, հավասարումներ… Բայց իրականում թվերի աշխարհը շա՜տ-շա՜տ հետաքրքիր է: Պարզապես պետք է հանել ամբողջ վատ տրամադրությունը և գումարել մի քիչ երևակայություն: Իսկ արդյունքը կլինի հետաքրքիր և զարմացնող ֆոկուս: Դե՞, պատրա՞ստ ես… Սկսեցինք:

Ֆոկուս 1:  Այս ֆոկուսի համար քեզ հարկավոր է հաշվիչ և քո հեռախոսահամարը:

1. Հիշիր հեռախոսահամարիդ առաջին երեք թիվը: Բայց  բջջային օպերատորի կոդը հաշվի մի առ (095, 091, 077 և այլն):

2. Այդ եռանիշ թիվը բազմապատկիր 8-ով:

3. Գումարիր 1:

4. Բազմապատկիր 250-ով:

5. Գումարիր հեռախոսահամարիդ վերջին երեք թիվը:

6. Մեկ անգամ ևս գումարիր հեռախոսահամարիդ վերջին երեք թիվը:

7. Հանիր 250:

8. Ստացված թիվը բաժանիր 2-ի:

Ի՞նչ ստացվեց: Գիտեմ, գիտեմ, զարմացած ես… Շարունակում ենք:

Ֆոկուս 2:  Քեզ պետք է հաշվիչ (թուղթ, գրիչ) և քո ծննդյան ամիսն ու օրը:

1. Ծննդյանդ օրը բազմապատկիր 2-ով:

2. Գումարիր 5:

3. Արդյունքը բազմապատկիր 50-ով:

4. Գումարիր ծննդյանդ ամիսը: (Օր.՝ 01, 02, 03…11, 12)

5. Ստացված թվից հանիր 250:

Արդյունքը պետք է լինի եռանիշ կամ քառանիշ թիվ, որոնց նշանակությունն ինքդ հաստատ կհասկանաս…

Ահա այսքանը: Ֆոկուսների մոլորակ մենք դեռ անպայման կվերադառնանք, դե իսկ ես սպասում եմ քո մոծաբանություններին…

Անի Ավագյան 

140 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Առաջին ֆոկուսի արդյունքում պետք է ստացվի քո հեռախոսահամարը (բջջային օպերատորի կոդը հանած): Օրինակ՝ եթե իմ հեռախոսահամարն է՝ (***) 56-91-25, ապա՝ 569 x 8 + 1 x 250 + 125+ 125 – 250 : 2 = 569125: Նույնը պետք է անես քո հեռախոսահամարով:
    Իսկ երկրորդի արդյունքում պետք է ստացվի քո ծննդյան ամիսն ու օրը:Օրինակ՝ եթե ես ծնվել եմ 22 / 08 (այսինքն՝ օգոստոսի 22-ին), ապա 22 x 2 + 5 x 50 + 8- 250 = 2208: Նույնը պետք է անես քո ծննդյան ամսա և օրաթվերով:
    Մեկ անգամ ևս փորձիր, ստուգիր ինքդ քեզ, եթե նորից չստացվի, արդյունքը գրիր, ես միշտ պատրաստ եմ քեզ օգնել: 🙂

    • Սիրելի Մարիամ, ես շատ ուրախ կլինեմ քեզ պես օգնական ունենալու համար: Խնդրում եմ գրիր ինձ info@mocak.am հասցեով և ուղարկիր քո պատրաստած նյութերը:

      Սիրով՝ Մոծ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

6 + 5 =