ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ


հետաքրքիր փաստեր

1.Եթե մեր օրերում հագուստից կարելի է որոշել, թե երեխան ինչ սեռի է, այսինքն՝ աղջիկ է, թե տղա, ապա 17-րդ դարում հագուստից որոշում էին, թե երեխան ի՞նչ խավի ընտանիքից է: Հիմա մայրիկները դժվար թե իրենց տղաներին հագցնեն շորիկներ, իսկ ահա 17-րդ դարում դա շատ բնական է եղել: Ի՞սկ գիտես, թե ինչու: Այն պատճառով, որ տղա երեխային, որքան էլ դա վիրավորական հնչի, դեռ տղամարդ չէին համարում: Ա՛յ երբ նա կսկսեր աշխատել, գումար վաստակել, այդ ժամանակ կդառնար «տղամարդկանց մոլորակի» անդամ:

2. Եթե անանասի վրա աղ ցանես, այն կդառնա ավելի քաղցր:

3.Մարդիկ իրենց կյանքի 2 շաբաթը ծախսում են լուսացույցի կանաչ լույսին սպասելիս:

4.Ցուրտ եղանակին ծնված երեխաները միշտ ավելի բարձր ինտելեկտ են ունենում, քան տաք եղանակին ծնվածները:

5. Իսկ աշխարհի առաջին ֆուտբոլային թիմը ստեղծվել է 1857 թվականին:

6. OK բառն աշխարհում ամենաշատ օգտագործվող բառերից է: Իսկ թե որտեղի՞ց է առաջացել այն, մինչև այսօր պարզ չէ: Կան տարբեր կարծիքներ: Ասում են, որ այն ԱՄՆ-ի նախագահ Մարտին Վան Բյուրենի ծննդավայրի՝ Old Kinderhook-ի կրճատված տարբերակն է: Մեկ ուրիշ կարծիքի համաձայն՝ oll korrect (all correct արտահայտության տառասխալով գրված ձևը) արտահայտության կրճատ տարբերակն է: Կան էլի շատ ու շատ տարբերակներ, բայց, միևնույնն է, դեռ ոչինչ պարզ չէ:

7. Բաց աչքերով փռշտալ չի ստացվում աշխարհի ոչ մի մարդու մոտ:

8. Կեղտոտ ձյունն ավելի շուտ է հալչում, քան մաքուրը:

9. Աշխարհի ամենաառաջին sms հաղորդագրությունը գրվել է 1992 թվականի դեկտեմբերին և եղել է ամանորյա շնորհավորանք:

10. «Happy birthday to you» երգն արդեն 100 տարեկան է, նույնիսկ ավելի մեծ: Այս երգը գրել են Հիլլ ազգանունը կրող երկու քույրեր, ովքեր ուսուցիչներ են եղել: Միայն թե այս երգը չի գրվել ծննդյան տոների համար, այլ ունեցել է «Good morning to you» վերնագիրը: Ամեն առավոտ երկու քույրերը բարի առավոտ են մաղթել աշակերտներին այս երգով: Իսկ որոշ ժամանակ հետո այն փոխել է իր բառերը, դարձել է աշխարհի ամենահայտնի երգերից մեկը և թարգմանվել է շատ ու շատ լեզուներով:

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։