ԽԱՂՈՒՄ ԵՆՔ ՍՏՎԵՐՆԵՐԻ ՀԵՏ


3 shares
Խաղում ենք ստվերների հետ

Արդեն քնելու ժամանակն է, իսկ քունդ չի՞ տանում: Կարելի է մի փոքր զվարճանալ խոր քուն մտնելուց առաջ և հետո միայն ուղևորվել երազների աշխարհ: Հատկապես որ այս դեպքում երազները շատ ավելի զվարճալի կլինեն: Կհարցնես՝ ի՞նչ է հարկավոր դրա համար: Ասեմ… Մի մութ սենյակ, մի լապտերիկ, և ամենակարևորը՝ քո ձեռքերը: Խաղում ենք ստվերների հետ…

Իհարկե, քեզնից կպահանջվի նաև մի փոքր հմտություն, բայց շատ շուտով ամեն ինչ կսովորես: Սենյակի մի անկյունում դիր լապտերիկը և այն պատին, որի վրա ընկնում է լապտերիկի լույսը, փորձիր ձեռքի շարժումներով ստանալ այս ստվերները: Ահա մի քանի պատկեր, որոնք կարող ես ստանալ՝ հետևելով այս ցուցումներին:

Խաղում ենք ստվերների հետ

Շատ զվարճալի կստացվի, եթե քեզ միանա քույրիկդ կամ եղբայրդ: Կարող ես կանչել նաև մեծերից մեկին: Այդ դեպքում դուք կկարողանաք իսկական ստվերների թատրոն ստեղծել: Իսկ սցենարը արդեն քեզ եմ վստահում…


Like it? Share with your friends!

3 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։