facebook

ԻՆՉՊԵՍ ՍՏԵՂԾԵԼ ՄՈՒԼՏՖԻԼՄ – «ՔԱՅԼՈՂ ՄԱՐԴՈՒԿԸ»


11-1Փոքրիկ մուլտֆիլմ ստեղծելու արվեստին քեզ արդեն հասցրել ենք ծանոթացնել (կարող ես վերհիշել այստեղ): Սակայն ցանկացած հմտություն պետք է ամեն օր ավելի ու ավելի կատարելագործել: Հենց դրա համար էլ քեզ մի նոր առաջադրանք կտամ: Կտամ նաև հուշումներ և ցուցումներ: Իսկ քեզնից կպահանջվի միայն հետևել դրանց և պատրաստել ահա այս քայլող մարդուկին:

Այս անգամ էլ մեր մուլտֆիլմը ստեղծելու ենք այսպիսի սահատետրի օգնությամբ: Սահատետր պատրաստելու համար մեզ հարկավոր են միևնույն չափի մի քանի թուղթ, այս դեպքում՝ 8, մատիտ կամ գրիչ և մի սեղմակ, որով կամրացնենք թղթերը:

1

Եվ այսպես, սկսենք… Հետևելով ներքևում պատկերված հաջորդականությանը՝ առաջին թղթի վրա նկարիր հերոսի առաջին քայլը, երկրորդ թղթի վրա՝ գործողության շարունակությունը՝ հաջորդ քայլը, և այդպես շարունակ:   Իսկ երբ ավարտես, վերցրու թղթերը, շարիր իրար վրա՝ ըստ հերթականության, ամրացրու և թերթիր էջերը, միայն թե շատ արագ: Հենց այդ արագության շնորհիվ նկարներդ կհաջորդեն իրար, իսկ մեր հերոսը կսկսի քայլել:

Վստահ եմ մեծագույն բավականություն կստանաս, երբ քո իսկ ձեռքերով կերտես այս զվարճալի մարդուկին ու կենդանություն հաղորդես նրան: Իսկ մենք շուտով կհանդիպենք մուլտֆիլմային նոր մտքերով…

Մեկնաբանություններ

ԻՆՉՊԵՍ ՍՏԵՂԾԵԼ ՄՈՒԼՏՖԻԼՄ – «ՔԱՅԼՈՂ ՄԱՐԴՈՒԿԸ»