Բարության միջազգային օրը

Այո, այո, նոյեմբերի 13-ը Բարության համաշխարհային օրն է: 1998 թվականի այս օրը Տոկիոյում տեղի ունեցավ Բարության համաշխարհային շարժման առաջին կոնֆերանսը, որին մասնակցեցին Ավստրալիան, Կանադան, Ճապոնիան, Թաիլանդը, Սինգապուրը, Մեծ Բիտանիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, իսկ շուտով նրանց միացան նաև այլ երկրներ: Իսկ օրվա խորհրդանիշը դարձավ բաց սիրտը, որը նկարեց ֆրանսիացի նկարիչ Օրելը:

Հավանաբար նկատել ես՝ որքան շատ ենք բարի գործեր անում, այնքան մեզ ավելի երջանիկ ենք զգում, դառնում ենք լավատես ու կենսուրախ: Այս մասին պնդում են նաև գիտնականները: Ասում են նույնիսկ, որ բարի արարքներ գործող մարդիկ նաև ավելի քիչ են հիվանդանում ու ապրում են շատ ավելի երկար: Ես էլ եմ համաձայն նրանց հետ և մի բան հաստատ գիտեմ. երբ օգնում ես որևէ մեկին, անգամ բոլորովին անծանոթ մի անցորդի, դու սկսում ես ոչ թե քայլել, այլ թեթև-թեթև թռչկոտել երկրի վրա, անգամ եթե ոչ ոք քեզնից բացի դա չի նկատում:

Դե ուրեմն, արի պայմանավորվենք. հենց հիմա դուրս ենք գալիս փողոց ու մի բուռ բարություն ենք նվիրում աշխարհին…

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

7 + 6 =