HANDMADE ՎԶՆՈՑՆԵՐ ՄԱՏԻՏՆԵՐԻՑ


hand made վզնոց մատիտներից

Մեր գրչատուփերում «կրծած» գրիչների կողքին կարող ենք նկատել նաև փոքրիկ մատիտների: Ճիշտ է, նրանք սկզբում շատ բարձրահասակ էին, բայց, ընկերանալով սրիչի հետ, դարձան փոքրիկ: Այս անգամ, սակայն, ոչ թե նկարելու, այլ գեղեցիկ վզնոց պատրաստելու համար:

hand made վզնոց մատիտներից

Մեզ ընդամենն անհրաժեշտ են՝

Գունավոր մատիտներ

Ցանկացած գույնի թել

Մեխ, մուրճ

Սրիչ և դանակ

Իսկ պատրաստել պետք է այսպես՝

Ընտրիր ցանկացած երեք գույնի մատիտ: Դրանք լավ սրիր: Դանակի օգնությամբ հավասարեցրու մատիտների ծայրերը:

hand made վզնոց մատիտներից

Իսկ մուրճի և մեխի օգնությամբ ծակեր արա դրանց վրա: Թելը կտրիր քո ցանկացած երկարությամբ, անցկացրու մատիտների ծակերով և կապիր: Ահա և պատրաստ է քո առաջին վզնոցը:

hand made վզնոց մատիտներից

Բայց կա դեռ երկրորդը, որն էլ պետք է պատրաստել մատիտի ծայրերով: Այս վզնոցի համար քեզ ավելի շատ գունավոր մատիտներ են պետք:

hand made վզնոց մատիտներից

Կտրիր մատիտների ծայրի հատվածները 1-2 սմ հաստությամբ և նախորդի նման ծակեր արա:

hand made վզնոց մատիտներից Իսկ հիմա պետք է դրանք անցկացնենք թելի վրա, և թելն ամուր կապենք: Ահա և վերջ: Շտապիր զարմացնել բոլորին քո handmade վզնոցներով…

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։