ՏԱՐՕՐԻՆԱԿ ՁՎԱԾԵՂ


տարօրինակ ձվածեղ

Ձվից ամենատարբեր ուտեստներ արդեն պատրաստել ենք: Բայց դեռ էլի շատ ու շա՜տ տարբերակներ կան: Դե եթե հենց հիմա շա՜տ քաղցած ես,  ուզում ես հեշտ ու արագ մի բան պատրաստել և ուտել, անցիր գործի:

Անհրաժեշտ են՝

Երկու ձու

կարագ/յուղ

Կետչուպ և մանանեխ

Պատրաստել պետք է այսպես՝

տարօրինակ ձվածեղ

Հալված կարագի կամ յուղի մեջ կոտրիր ձվերն այնպես, որ դեղնուցները ոչ մի դեպքում չվնասվեն: Ընդամենը երկու րոպեից ձվածեղը պատրաստ է: Կարող ես տեղափոխել մատուցվող ափսեի մեջ: Իսկ հիմա ամենազվարճալի՜ պահն է: Առաջին ձվին պետք է տաս ձկան տեսք: Կետչուպի օգնությամբ նկարիր ձկան աչքը և մարմինը:

Իսկ ահա երկրորդ ձվածեղից պատրաստիր ուրախ և մի քիչ տարօրինակ այս մարդուկին:

Այս դեպքում էլ քեզ օգնության կշտապեն կետչուպն ու մանանեխը: Ահա ձվածեղ -մարդուկն էլ է արդեն պատրաստ, շտապիր ուտել նրանց, բարի՜, բարի՜ ախորժակ…

Անի Ավագյան

Մեկնաբանություններ

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՁՎԱԾԵՂ

log in

reset password

Back to
log in