facebook

ՄԱՆԿԱԿԱՆ ՏՈՐԹ ՁՆԵՄԱՐԴ


մանկական տորթ ձնեմարդ

Ամանորյա համեղ կերակուրների պակաս հաստատ չի զգացվում, բայց ախր ի՞նչ անենք, երբ մեր երևակայությունը չափ ու սահման չունի… Այս անգամ  մեր երևակայությունն առաջարկում է պատրաստել տորթ – ձնեմարդ: Հո՞ չենք նեղացնի նրան… Չէ, չէ, ոչ մի դեպքում: Ուրեմն սկսե՞նք…

Մեզ անհրաժեշտ են՝

400 գր թթվասեր

 200 գր կարագ

6 ձու

400 գր շաքարավազ

600 գր ալյուր

2 թեյի գդալ սոդա

Վանիլին

Սերուցք և կանաչ, շագանակագույն ու կարմիր գունավորիչներ

մանկական տորթ ձնեմարդ

Ինչպե՞ս պատրաստել

Նախ կմիացնենք ջեռոցը 180˚-ով: Կարագն ու շաքարավազը պետք է լավ հարենք, հետո հերթականությամբ ավելացնենք թթվասերը, ձուն, սոդան, ալյուրն ու վանիլինը:  Ստացված խմորը դնենք ջեռոցի մեջ ու եփենք  40-45 րոպե: Պատրաստ լինելուց հետո այն պետք է կտրենք՝ երեք չափի շրջանակներ ստանալով: Իսկ շրջանակներից կստանանք ձնեմարդ:

Հիմա սերուցքը կբաժանենք չորս մասի՝ մեկի մեջ կավելանենք շագանակագույն գունավորիչը, մյուսի մեջ՝ կարմիրը, իսկ վերջինի մեջ՝ կանաչը: Սովորական սպիտակ սերուցքով կպատենք ամբողջ ձնեմարդուկին: Կարմիր սերուցքով կնկարենք նրա ականջակալները, ձեռնոցն ու շարֆի մի հատվածը: Կանաչով՝ շարֆիկն ու կոճակները: Դե իսկ շագանակագույն սերուցքով՝ աչքերը, հոնքերը, ականջակալի վերևի հատվածն ու լա՜յն ժպիտը, հենց այնպիսին ինչպիսին քոնն է…

Ա՛յ այսպես գոհ կլինեն բոլորը՝ և՛ երևակայությունը, և՛ մենք և նույնիսկ ձնեմարդուկը…

Անի Ավագյան

Մեկնաբանություններ

ՄԱՆԿԱԿԱՆ ՏՈՐԹ ՁՆԵՄԱՐԴ